Ուրիշի փոխարեն քվեարկողները պատասխանատվության կենթարկվեն
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները ներկայացրեցին ընտրությունների վերահսկողության մեխանիզմները:
«Մենք կոչ ենք անում Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներին գրանցվել, որպեսզի մենք կարողանանք վերահսկել իրենց փոխարեն քվեարկության դեպքերը և հետամուտ լինել ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելուն»,- ասաց նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ իրենք ձեռք են բերելու քվեարկությանը չմասնակցող քաղաքացիների ցուցակ և քվեարկողների ստորագրած ցուցակների հետ համեմատելով՝ կարողանալու են պարզել՝ արդյոք այդ անձանց փոխարեն քվեարկել են, թե ոչ։ Անդրադառնալով դրա իրավական հետևանքներին՝ Լուսինե Հակոբյանը նշեց, որ դա իրենց հնարավորություն կտա ոչ միայն դիմել ընտրական հանձնաժողովներ և վարչական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, այլև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ անձի փոխարեն քվեարկությունը քրեորեն պատժելի արարք է, ներկայացնելու են նաև հանցագործության մասին հաղորդումներ:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նշեց, որ ապրիլի 2-ին նախաձեռնությունն ընտրական գործընթացների աննախադեպ վերահսկողություն է իրականացնելու՝ ծածկելով 1500-ից ավելի ընտրատեղամասեր՝ Հանրապետության բոլոր ընտրական տեղամասերի ավելի քան 75%-ը, որտեղ քվեարկելու է ընտրողների 95%-ը։
«Մեր դիտորդներն անկախ են, չեն պաշտպանելու որևէ քաղաքական կուսակցության, այլ զուտ դիտարկելու են ընտրությունների օրինականությունը»,- նշեց Արմեն Գրիգորյանը։
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ նախաձեռնությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրական օրենսգրքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը․
«Մենք այս պահին ՍԴ ներկայացվելիք դիմումի վրա ենք աշխատում և այդ դիմումով ներկայացնելու ենք նաև դիտորդների իրավունքների անհամաչափ սահմանափակումների սահմանադրականության հարցը»։
Նախաձեռնությունը պատրաստվում է դիմել այս հարցով ՍԴ մինչև ընտրությունները, եթե ԱԺ պատգամավորների համապատասխան ստորագրությունները հավաքվեն, կամ եթե ՄԻՊ-ը համագործակցի իրենց հետ:
Տիգրան Եգորյանը հավելեց, որ իրենց դիմումը կկասեցնի խնդրահարույց հոդվածների կիրառումը մինչև ՍԴ որոշումը, իսկ նման դեպքերում ՍԴ-ն պետք է որոշում կայացնի հատուկ ընթացակարգով։
«Ստորագրահավաքն արդեն բաց է, և մտահոգ պատգամավորները կարող են դիմել, անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն», - նշեց Եգորյանը։
***
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունն իրականացնելու է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում են «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ները: