«Էրդողանին սպանեք իր իսկ զենքով». Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել Էրդողանի պաստառի գործով
Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բեռնում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ցուցապաստառի գործով:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Doğan»–ին հղումով, ցուցապաստառի վրա պատկերված է եղել Էրդողանը` քունքին ուղղված զենքով, իսկ ներքևում գրված է եղել. «Էրդողանին սպանեք իր իսկ զենքով»:
Մայրաքաղաք Բեռնի ոստիկանության մամուլի խոսնակ Դոմինիկ Ջագգին հայտնել է, որ հետաքննությունն իրականացվում է «հանցագործության դրդելու և բռնության բացահայտ կոչ անելու» հոդվածի շրջանականերում:
Նշվում է, որ Բեռնի քաղաքապետարանը այդ նույն բողոքի ակցիայի գործով մեկ այլ հետաքննություն է անցկացնում: Բեռնի անվտանգության վարչության պետ Ռետո Նոուզը հայտնել է, որ քաղաքապետարանը հետաքննություն է սկսել հանրահավաքի կազմակերպման պայմանները խախտելու պատճառով:
Աղբյուրը հիշեցնում է՝ հանրահավաքի ժամանակ ծածանվել են քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի դիմանկարով պաստառներ, քրդական կազմակերպությունների դրոշներ: Հանրահավաքի և Էրդողանի ցուցապաստառի առնչությամբ իր դժգոհությունն էր հայտնել Անկարան՝ Թուրքիայի արտգործնախարարություն կանչելով Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ուոլթեր Հաֆֆներին և պահանջելով անհապաղ իրավական միջոցներ ձեռնարկել: