Թուրքիան և Ռուսաստանը կքննարկեն առանց անձնագրի ուղևորությունների հարցը
Թուրքիան և Ռուսաստանը կրկին կարող են քննարկման դնել առանց անձնագրի՝ միայն նույնականացման քարտերով փոխադարձ ուղևորությունների հարցը: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»–ը՝ «Sabah»–ին հղումով։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիայի առևտրի բորսայում, նշել է, որ երկու երկրները թեմայի վերաբերյալ լուրջ բանակցություններ էին վարում դեռ ռուս-թուրքական ճգնաժամից առաջ: Սակայն 2015թ. նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով երկկողմ հարաբերությունները խաթարվեցին, իսկ բանակցությունները՝ դադարեցվեցին:
Չավուշօղլուն նշել է, որ այժմ, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հետզհետե կարգավորվում են, հնարավորություն է ստեղծվել նաև առանց անձնագրի ճանապարհորդությունների հարցը կրկին օրակարգ բերելու համար:
«Համենայնդեպս, մենք օդանավակայաններում ունենք սարքեր, որոնք կարող են ապահովել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր առանց անձնագրերի՝ միայն անձնագրային քարտով: Մենք կվերսկսենք այս հարցի վերաբերյալ քննարկումները»,- նշել է թուրք նախարարը: