Աշխարհ

27.03.2017 20:45


Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պատրաստվում են տեղափոխվել Քենսինգթոնյան պալատ

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պատրաստվում են տեղափոխվել Քենսինգթոնյան պալատ

Արքայազն Հարրիի և նրա սիրեցյալի՝ դերասանուհի Մեգան Մարքլի հաջորդ քայլը Քենսինգթոնյան պալատ տեղափոխվելն է։ Զույգը որոշել է միասին ապրել՝ արքայազն Ուիլյամի հարևանությամբ։

Նրանք արդեն գրեթե մեկ տարի է՝ միասին են, և խոսակցություններ կան, որ թագավորական ամուսնությունը մոտ է։

Համաձայն «The Daily Mail» տեղեկությունների՝ զույգը տեղափոխվելու է արքայազն Ուիլյամի ընտանիքի հարևանությամբ գտնվող նոր վերանորոգված տուն։

Արքայազն Հարրիի եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնի և 2 երեխաների հետ, այս տարվա մեջ ավելի ուշ պլանավորում է տեղափոխվել Լոնդոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը