Կարծիք

27.03.2017 15:22


Ի հեճուկս ճնշումների՝ ժողովուրդը շարունակում է աջակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին (տեսանյութ)

Ի հեճուկս ճնշումների՝ ժողովուրդը շարունակում է աջակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին (տեսանյութ)

Այսպիսի ջերմ ընդունելությունը ժողովրդի կողմից հազվադեպ երևույթ է այսօրվա մեր քաղաքական իրականության մեջ և շատ բանի մասին է վկայում։ Զգացվում է, որ մարդիկ անկեղծ են, որ նրանց ոչ ոք չի ստիպում, որ իսկապես հարգում են դաշինքի առաջնորդներին, որ սպասելիքներ ունեն նրանցից։ Զգացվում է, որ մարդիկ հենց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մեջ են տեսնում ապագա փոփոխությունների հույսը։

Այսօր մեր քաղաքական դաշտում հազվագյուտ երևույթ է, որ քաղաքական ուժն այսպիսի հարգանք վայելի։ Դե, իսկ Հանրապետականի հետ համեմատելու չի․ քարոզարշավը վարում են մարդիկ, ովքեր ապագա խորհրդարանում ձայն չեն ունենալու և, լավագույն դեպքում, ինքնուրույն կարողանալու են ընտրել իրենց հագուստի գույնը։ Մարդկանց էլ այդ «հանդիպումներին» բերում են կամ ստիպելով, սպառնալով, թե աշխատանքից կազատեն, նպաստից, թոշակից կզրկեն, մեկ էլ հայ էստրադայի «աստղերով» խաբելով, թե բա՝ համերգ են կազմակերպում, տոմսի փոխարեն էլ՝ ձայն պահանջում։

Լավ, դա իրենց գործն է։ Իսկ ես տեսնում եմ՝ ինչպիսի վիճակում է այսօր մեր ժողովուրդը, տեսնում եմ նաև, թե ով է մեր ժողովրդին այս օրվան հասցրել։ Բայց տեսնում եմ նաև հույսը։ Տեսնում եմ, որ ժողովուրդն էլ է այդ հույսը տեսնում, այլընտրանք տեսնում։ Չնայած իշխանությունները սևեռվել էին հատկապես այս դաշինքի վրա, վախեցնում էին մարդկանց, սպառնում և այլ ձևերով ճնշելով՝ փորձում թույլ չտալ, որ մասնակցեն դաշինքի հավաքներին, անգամ կրակում ու դանակահարում մարդկանց, բայց ժողովրդի կամքը կոտրել չկարողացան։

Մեր ձայնը հզոր զենք է։ Այլ դեպքում իշխանություններն այսքան ջանք չէին թափի ընտրությունները կեղծելու համար։ Եվ այդ զենքը բոլորս պետք է օգտագործենք Հայաստանը կրկին ազատագրելու համար։

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը