Լրահոս

27.03.2017 14:55


Տնօրենները պարզաբանում կներկայացնեն ցուցակագրումների առնչությամբ

Տնօրենները պարզաբանում կներկայացնեն ցուցակագրումների առնչությամբ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի առնչությամբ հաղորդագրություն է տարածել.

«ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին սեղմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ: Միաժամանակ, նոր շրջաբերական է ուղարկվել նաեւ ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, որում մեկ անգամ եւս առաջարկվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու վերաբերյալ»,–ասվում է ՀՀ ԿԳՆ հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը