Երբ Շարմազանովը խոսում է ուրիշների «ոչ բարենպաստ վարկանշի» մասին, ուզում ես հիշեցնել, որ ոչ բարենպաստ վարկանիշը վաստակում են երկրի համար ոչ բարենպաստ գործերով, այն է՝
-աղքատության դեմ չպայքարելով (2008թ-ին այն կազմում էր 27.6%, իսկ 2015թ․-ին՝ 29․8%, և դա միայն պաշտոնական տվյալներն են, որոնք, բնականաբար, «սրբագրվում են»` հօգուտ իշխող համակարգի, թե չէ իրական թվերը 35 %-ից էլ կանցնեին, պարզապես մարդիկ արտագաղթում են, և թիվը, բնականաբար, «փոքրանում է»),
-մշտական բնակչության միջին թվաքանակի կրճատումով (2008թ-ին ՝ 3087100 մարդ, 2016թ-ին՝ 2992500 մարդ),
- մահացության և ծնելիության ընդհանուր գործակիցների անհամաչափ զարգացմամբ (երբ մահացության մակարդակը, ըստ պաշտոնական տվյալների, աճ է գրանցում, իսկ ծնելիության մակարդակը գրեթե ստատիկ վիճակում է, ասեմ ավելին՝ վերջին 3 տարվա ընթացքում նվազելու միտում ունի),
-երբ գործազրկության մակարդակն աճում է նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն (որպեսզի հեռու չգնանք, ասեմ, որ, օրինակ, 2013թ-ին ցուցանիշը կազմում էր 16․2 % կամ 224600 մարդ, 2014թ-ին՝ 17․6 % կամ 242100 մարդ, իսկ 2015թ-ին այն կազմում է 18․5 % կամ 243700 մարդ),
-երբ տնտեսապես ակտիվ բնակչության մակարդակը գնալով նվազում է,
-երբ հարկային բեռն անընդհատ ավելանում է,
-երբ միջազգային ասպարեզում քո վարկանիշն այնքան է արժեզրկվում, որ հարևանը կարծում է, որ կարող է առանց երկար-բարակ մտածելու՝ վերսկսել պատերազմը, իսկ գործընկեր պետությունները կրճատում են իրենց ֆինանսական հոսքերը դեպի ՀՀ տնտեսություն,
-երբ երկրում ծեծում և նստեցնում են իշխանության քաղաքականության և գործելաոճի դեմ արտահայտվողներին, իսկ «լիսկաներն»՝ անպատիժ մնում և պաշտոնի բարձրացում ստանում,
-երբ արտագաղթի տեմպերն այնքան բարձր են, կարծես երկրում պատերազմ է, իսկ աշխատավարձը հերիքում է միայն կոմունալ վճարումներին,
երբ․․․․, երբ․․․․, երբ․․․․
Եվս մեկ անգամ նշեմ, որ գրածիս մեջ նշված են պաշտոնական տվյալները, որոնք, բնականաբար, իրականում ավելի սարսափելի են, բայց նույնիսկ «պաշտոնական վիճակում» հիմք են հանդիսանում հրաժարականի համար։
Այ սրանք են քաղաքականության մեջ ոչ բարենպաստ վարկանշի բազան, պրն Շարմազանով, և դուք և ձեր կուսակցությունն այն լիուլի վաստակել եք։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։
Հիշեցում Շարմազանովին

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից