Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)
Մեկնարկել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը։
Թեման ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի կալանավորումն է, ընտրական գործընթացները։
Դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը ասւլիսիս սկզբում նկատել է՝ այս ժամանակահատվածում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նկատմամբ հարվածներ են եղել, ճնշումներ՝ սկսած Ջրառատից մինչև Էջմիածնի դեպքեր, ինչպես նաև Սամվել Բաբայանի հետ կապված բոլոր գործընթացները։
–Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, գաղափարակից գործընկերը, տարբեր ժամանակահատվածներում իր հնարավորության սահմաններում աջակցել է մեզ, և նրա իրավունքների պաշտպանության հարցում պետք է հաստատակամ լինենք և մինչև վերջ գնանք։ Մի քանի բան անհասկանալի է։ Ինչպե՞ս է ստացվում, որ ԱԱԾ նյութերը, փաստերը առաջինը հայտնվում են որոշ լրագրողների մոտ, և նախօրոք լրատվական դաշտում նրանք տեղեկություններ են տարածում, որ կլինեն ձերբակալություններ, հետապնդումներ, իրավական գործընթացներ,–ասել է Ս. Օհանյանը՝ հավելելով, որ իրենց համար անհասկանալի է նաև այն, որ Սամվել Բաբայանի ձերբակալումից հետո լրատվական դաշտում կեղծ տեղեկություններ են տարածվում՝ չիմանալով՝ ինչպիսի գործընթացներ, ինչպիսի փաստեր կան այսօր։
–Ես խորհուրդ կտայի զերծ մնալ այդպիսի տեղեկատվություն ներկայացնելուց, քանի որ, ի վերջո, մենք գտնում ենք, որ գործընթացը ապրիլի 2–ով չի ավարտվելու, մեր կյանքը շարունակվելու է, մենք գտնվելու ենք փոխադարձ հարաբերությունների մեջ բոլորի, բոլոր քաղաքական ուժերի հետ, և մենք դեռ պետք է միասին կարողանանք մեր երկիրը շենացնել,–նկատել է Օհանյանը։
Նա նշել է, որ իրենք աշխատում են փաստաբանի միջոցով, ինչպես որ ընդունված կարգն է, և փաստաբանի տվյալներով՝ որևիցե մի փաստ գոյություն չունի Սամվել Բաբայանին մեղսագրվող արարքը ապապցուցելու, բացի այդ, Սամվել Բաբայանն էլ այդ ամենը չի վերցրել իր վրա։
–Կարծում եմ, որ նա որևիցե առնչություն չունի, և ես չեմ կարծում, որ նա կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, նամանավանդ այս ժամանակահատվածում։ Եթե կան տեղեկություններ, դրանք թող մեզ էլ տան, որպեսզի մենք էլ իմանանք, եթե չկան այդ տեղեկությունները, ապա գոնե այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դա քաղաքական հետապնդում է և՛ Սամվելի Բաբայանի նկատմամբ, և՛ մեր դաշինքի, ինչը անընդունելի է այս նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է, և, անկասկած, այն դերակատարությունն է իրականացնելու, որպեսզի մենք մեր երկրում փոխենք իշխանությու նը,–ընդգծել է Սեյրան Օհանյանը։
–Սա քաղաքական հետապնդում է. Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, Անդրեաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները։ Իհարկե, վերջինների հետ կապված ընդունում եմ, որ ոստիկանների մահվան խնդիր կա, այդ պահով պետք է քննություն լինի, արդար դատավարություն,–ասել է դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
«Ժառանգություն» կուսակցւթյան նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է՝ դաշինքի հանձնաժողովների, թեկնածուների անդամների վրա մեծ ճնշումներ են իրականացվում Հանրապետական շտաբների կողմից, Ազգային անվտանգության ծառայության կողմից, որը, փոխանակ պաշտպանի դաշինքի թեկնածուների իրավունքները, կուսակցական գործիք է դարձել։
Ս. Օհանյանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել է՝ Սամվել Բաբայանը դաշինքի իրական գործընթացներում չի եղել, բայց, որպես համակիր, աջակցել է դաշինքին։

7or.am