«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը Նոր Նորք վարչական շրջանում էր (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Այսօր դաշինքի անդամները Երևանի Նոր Նորք վարչական շրջանում են։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բնակիչներին ուղղված իր խոսքում հիշեցրել է, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը պաշտոնապես դիմել է ԿԸՀ՝ ընտրություններին ՀՀԿ–ի մասնակցությունը կասեցնելու համար՝ վերջերս «Իրազեկ քաղաքացի» ՀԿ–ի կողմից կատարված բացահայտումների առնչությամբ։
–Մանկապարտեզներից և դպրոցներից տվյալները գնացել են մարզպետարաններ, քաղաքապետարաններ, ՀՀԿ թեկնածուների գրասենյակներ, անգամ՝ «Քեթրին գրուպ» ընկերություն՝ Միհրան Պողոսյանի համար։ Եվ այս համակարգային ապօրինությունը ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը թաքցրել են։ Աշխարհի ժողովրդավարական երկրներում եթե 3–4 դպրոցում նմանատիպ ձայնագրություններ լինեին, իշխանությունն անմիջապես հրաժարական կտար, պաշտոնատար պատասխանատու անձինք երբևիցե մասնագիտական իրենց ոլորտներում չէին աշխատի, –նշել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով՝ եթե ՀՀԿ–ին չհեռացրեցինք, չենք կարող այլևս խոսել պետության անվտանգության ու զարգացման մասին։
Ա. Մարտիրոսյանն ընդգծել է՝ առաջին անգամ մեկ դաշինքում են միավորվել երկու արտգործնախարար և մեկ պաշտպանության նախարար, որոնց նպատակը նույնն է՝ երկիրն այս ճգնաժամից դուրս բերել։ Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ դաշինքը ստեղծվել է նաև անվտանգության նկատառումներով։
***
Դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Նորքի բնակիչներին ուղղված իր ելույթում, մասնավորապես, նշել է.
–Մի շաբաթից՝ ապրիլի 2-ին, մեր միասնական քվեով, մեր քաղաքացիական խիզախությամբ պետք է վճռվի մեր նորագույն հանրապետության պատմության մեջ ամենակարևոր հանգրվանի սկիզբը: Պիտի գրանցենք նոր Հայաստանի ծնունդը, և դրանից հետո՝ հավերժություն նշանակող համար 8 դաշինքը ձեզ հետ միասին պետք է ցույց տա, թե ինչպես կարելի է կարճ ժամկետում մեր երկիրը կարգի հրավիրել: Կարգի հրավիրել բոլոր առումներով՝ կառավարման, մարդու իրավունքների, աշխատատեղերի, աշխատավարձերի, արդարության, ազատության, հանգիստ թոշակի, բարձրացված արժանապատվության, արժանավայել աշխատավարձի մեր ուսուցիչների համար, հրաշալի հեռանկարի մեր երիտասարդների համար: Մենք ողջ ստվերը բերելու ենք մաքուր դաշտ և դրանով ու նոր վստահությամբ, Սփյուռքի մասնակցությամբ և լծակցությամբ դարձնելու ենք մեր հանրապետությունն առաջատարն այս տարածաշրջանում բոլոր առումներով: Իսկ դա նշանակում է, որ Երևանը դառնում է մայրաքաղաքների մայրաքաղաքը, համաչափ զարգացում է գնալու, ոչ թե մեկ կամ երկու քառակուսի կիլոմետրը մեր հանրապետության, այլ ողջ մայրաքաղաքը դարձնելու ենք մշակույթի, արվեստի, տնտեսության և վերելքի մայրաքաղաք: Հիմա մենք ունենք մի շաբաթ՝ դռնեդուռ, բակից բակ և հրապարակից հրապարակ անցնելու, և մեր պարտականությունն է կոտրելու այս աթոռի, այս իշխանության, զենքի, փողի սպառնալիքը և ցույց տալ, որ մենք ստրուկ չենք ո՛չ Արևելքին, ո՛չ Արևմուտքին և հատկապես ո՛չ մեր երկրում:

7or.am