Կարծիք

26.03.2017 10:43


Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց, որ ասի՝ ընտրեք կա՛մ ՀԱԿ-ին, կա՛մ Հանրապետականին

Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց, որ ասի՝ ընտրեք կա՛մ ՀԱԿ-ին, կա՛մ Հանրապետականին

Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ ժլատ ու բծախնդիր էր հարցազրույցների հարցում, բայց հանկարծ գնաց ու հարցազրույց տվեց Հ1-ին։ Ինչո՞ւ։ Որ ասի հայաստանցիներին՝ ընտրեք կա՛մ ՀԱԿ-ին, կա՛մ Հանրապետականին։

Չե՞ք հավատում ասածիս։ Իսկապես անհավատալի ա, բայց նաև՝ փաստ։ Նայեք Հ1-ին Լևոնի տված հարցազրույցի 38-րդ րոպեն։ Լևոնը ասում ա․ «Ես ժողովրդին միայն մի բան կասեմ՝ շատ հեշտ բան կա կողմնորոշվելու այս ընտրություններում։ Ղարաբաղի հարցից կարևոր հարց այսօր չկա․․․ բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխանեին ընդամենը մեկ հարցի․․ համաձա՞յն եք Մինսկի կողմից առաջարկված և Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե ոչ։ Մենք ասում ենք՝ համաձայն ենք։ Շատ հստակ չի ձևակերպել, բայց Հանրապետական կուսակցությունը նույնպես այս գծի մեջ է ․․ Մյուսների մոտ ուղղակի հեքիաթ է․․ Ես մեր ընտրողին ուղղակի կոչ կանեի՝ եթե տեսնում եք այս հարցի պատասխանը չկա, այդ կուսակցություններին պետք է ուղղակի դեմ քվեարկել»։

Շշմելու բան ա չէ՞։ 2007-ին մարդկանց հանես պայքարի, իշխող համակարգն անվանես մոնղոլ- թաթարների համակարգ, ասես կենաց մահու պայքար ա, մոնղոլ թաթարները Հայաստանը կործանում են, ոտքի՛ ելեք, մարդիկ ոտքի ելնեն, զոհեր լինեն, մեկ էլ հիմա գաս ու ասես՝ քվեարկեք կա՛մ մեր, կա՛մ հանրապետականի օգտին, իրանք արդեն մոնղոլ-թաթար չեն, Ղարաբաղի հարցում ՀԱԿ-ի միակ դաշնակիցն են, էդ ա կարևորը։

Մարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը