Հյուսիսային Կորեան միջուկային հարձակմամբ է սպառնացել ԱՄՆ-ին
ԱՄՆ-ի նախազգուշական հարվածը Հյուսիսային Կորեայի ուղղությամբ«աղետալի հետեւանքների կհանգեցնի»:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Ժողովրդական հանրապետություն՝ հանուն խաղաղության» ազգային կոմիտեի ներկայացուցչի հայտարարությունում. գրում է «Նոդոն սինմուն» հյուսիսկորեական թերթը։
Փհենյանն ԱՄՆ-ից պահանջել է «անհապաղ դադարեցնել Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված զորավարժությունները եւ Կորեական թերակղզում ու նրա շուրջը տեղակայված միջուկային հարվածային բոլոր միջոցները դուրս բերել»:
Երկրի Խաղաղության ազգային կոմիտեի ներկայացուցիչը զգուշացրել է, որ «նման փորձի նվազագույն նշանի դեպքում Փհենյանը միջուկային կանխող հարձակման կենթարկի ագրեսիայի և սադրանքի բոլոր բազաները»:
Հյուսիսային Կորեան միջուկային հարձակմամբ է սպառնացել ԱՄՆ-ին
ԱՄՆ-ի նախազգուշական հարվածը Հյուսիսային Կորեայի ուղղությամբ «աղետալի հետեւանքների կհանգեցնի»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Ժողովրդական հանրապետություն՝ հանուն խաղաղության» ազգային կոմիտեի ներկայացուցչի հայտարարությունում. գրում է «Նոդոն սինմուն» հյուսիսկորեական թերթը։

7or.am