Քաղաքական

25.03.2017 12:51


Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երկու ամսով կալանավորելու որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում: Ինչպես «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը, դատարանում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն ակնհայտ անհիմն է որակել:

Աղբյուրը հիշեցնում է՝ մարտի 22-ին Սամվել Բաբայանը ձերբակալվել է Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման կասկածանքով: Նույն կասկածանքով ձերբակալված եւս երկու անձինք, ըստ ԱԱԾ-ի, ղեկավարվել են Բաբայանի ցուցումով:

Սամվել Բաբայանը դատարանում հայտարարել է նաեւ, որ այդ երկու անձանց հետ ընդհանրապես կապ չունի:

Այս խորագրի վերջին նյութերը