Մեկնաբանություն

25.03.2017 11:55


Բ26–ի գործակալական ու «դանոսչիկական» ցանցը

Բ26–ի գործակալական ու «դանոսչիկական» ցանցը

Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին ստեղծել է գործակալական ու «դանոսչիկական» ցանց, որի անունը դրել են «լրատվական դաշտ»։ Սամվել Բաբայանի ձերբակալությունը ևս մեկ անգամ հաստատեց այդ փաստը։

Դատեք ինքներդ. կեղծ մատնագրերի գլխավոր գործիք Արման Բաբաջանյանին պատկանող «Ժամանակ» թերթն ու «1in.am»–ը մինչև Բաբայանի ձերբակալությունը մանրամասն ներկայացրել էին, թե ինչ է սպասվում։

Բաբայանին դեռ չէին հասցրել ձերբակալել, բայց արդեն «Հրապարակ», «Ժողովուրդ», «168 ժամ» թերթերի (սույն թերթի լրագրողը «պատահաբար» գտնվել էր Բաբայանին բերման ենթարկելու վայրում և գրել այդ մասին) էլեկտրոնային էջերում, ու դրանց քույր «լրատվամիջոցների» տարածքներում գրվեց այդ մասին։

Հետո «Հրապարակը» գրեց «Իգլայի» մասին, որից հետո միայն ԱԱԾ–ն պաշտոնապես հողորդագրություն տարածեց, թե Բաբայանին ձերբակալել են «Իգլայի» գործով (տպավորությունն այնպիսին է, կարծես ԱԱԾ–ն գործում է այդ «լրատվամիջոցների» հրահանգով)։

«Տեղեկատվական» մասի ապահովումից հետո գործի անցան գործակալական ցանցի մյուս հատվածները։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը սկսեց «վերլուծություններով» հիմնավորել «դանոսչիկությունն» ու այդպիսով պաշտպանել Սերժ Սարգսյանին։

Հիմա էլ «Ժամանակ» թերթն արդեն Բաբայանին մեղադրելու նոր տիպի «դանոսչիկություն» է անում։ Գրում են, թե, իբր, «Իգլան» բերել էին, որպեսզի անձամբ Սերժ Սարգսյանի դեմ օգտագործեին։

Փաստորեն, մեր երկրում «Գեբելսյան» քարոզչամեքենայի միջոցով տեղեկատվական դիվերսիա է իրականացվում։ Թիրախը ՀՀ քաղաքացիներն են։

Ի դեպ, Բ26–ին կից գործակալական ցանցի բաղկացուցիչ մաս են կազմում նաև, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերը, «անկախ» վերլուծաբաններն ու «թունդ հեղափոխականները»։ Թե ինչի կբերի այս ամենը, և ինչ ճակատագրի կարող է արժանանալ Հայաստանի Հանրապետությունը, դժվար չէ կռահել։

Վերջնական որոշումը ՀՀ քաղաքացիներինն է։ Ապրիլի 2–ին կարող ենք բան փոխել, այլապես ադրբեջանական զինուժի դեմ մնալու ենք մեն–մենակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը