«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն Արմավիրի մարզում էր (տեսանյութ, լրացված)
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը շարունակում է մարզային հանդիպումները։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշինքի անդամներն այսօր այցելել են Արմավիրի մարզ։
Հիշեցնենք՝ նախօրեին էլ դաշինքի անդամները Լոռու մարզում էին, որտեղ հանդիպել են Ալավերդիի, Օձունի, Տաշիրի, Ստեփանավանի ու Սպիտակի բնակիչների հետ։
***
Դաշինքի անդամները Քարակերտում են։
Դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, դիմելով քարակերտցիներին, ասել է.
–Մեր դաշինքն իր տնտեսական ծրագիրն արդեն ներկայացրել է, որը մենք անվանել ենք «365 օր. ամենօրյա փոփոխոթյունների ժամանակացույց»։ Հատուկ է շեշտվել 365 օրը՝ մեր հանրությանն ասելու, որ մենք գանք իշանության, դուք ամեն օր զգալու եք, որ ձեր կյանքում, թեկուզ և փոքր փոփոխություն կա դեպի լավը։ Դա իրոք հնարավոր է անել։ Մենք ոչ միայն կվերագանքնենք Հայաստան–Սփյուռք հարաբերությունները, այլև տասնապատիկ ավելի մեծ թափով կկարողանանք անել դա, կան այլ հնարավորություններ։ Ընդամենը պետք է, որ մենք այս ընտրություններով հասնենք իշխանափոխության, իշխանության գլխին բերենք մարդիկ, ովքեր ապացուցել են մեր ժողովրդին, որ փողն ու պաշտոնն իրենց չեն հետաքրքրում. նրանց հետաքրքրում է երկրի ապագան, և պատրաստ են իրենց ամբողջ գործունեությունը նվիրել ժողովրդին ու իսկապես փորձել երկիրը դուրս հանել այս ծանր իրավիճակից։
Անդրադառնալով ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ քարակերտցիներին է դիմել կին ազատամարտիկ, կապիտան Գևորգյանը.
–Մեր հրամանատարին՝ Սամվել Բաբայանին անհիմն պատճառով, տեսնելով, որ ճար չկա, կալանքի տակ առան։ Պայքարե՛ք ձեր որդիների, ձեր զավակների համար։ Հերի՛ք է, մի՛ վախեցեք, մե՛ղք եք։
***
Դաշինքի անդամներն Ալաշկերտում են։ Ազատամարտիկ Սուսաննան, դիմելով հավաքվածներին, ասել է.
–Լավ տեսնում եմ, թե չորս բոլորն ովքեր են մտածողները։ Պետք է պայքարենք։ Հող հանձնելու խոսակցություն է գնում, հող հանձնող–տվողները շատացել են։ Ո՞նց կարող եք դուք հող հանձնել։ Ամբողջը իմ եղբայրների արյան գնով առած հողն է, դուք ո՞վ եք, որ հող հանձնեք։ Հող հանձնողին հողին կհանձնենք։ Սամվել Բաբայանի նման տղերքին եք ձերբակալում, սրան–նրան ահաբեկիչներ եք անվանում ու ձերբակալում, մեր երեխեքի գլխին զենք եք պահում ու վախեցնում։ Դուք հետևից խփող եք։ Ժողովո՛ւրդ, համախմբվում ենք, միանում ենք իրար։ Պետք է այս ռեժիմի հերն անիծել։ Մենք պետք է հաղթենք, մեր երեխաները պետք է ապրեն ազատ, անկախ Հայաստանում, մեր ուզած Հայաստանում։
***
Դաշինքի անդամները Մեծամորում են։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեծամորցիներին ուղղված իր ելույթում նշել է՝ դաշինքը վճռական է տրամադրված՝ հասնելու երկրում արմատական փոփոխությունների, չնայած նրան, որ իշխանությունները չեն դադարեցնում իրենց բռնությունները՝ հիշեցնելով նախօրեին Էջմիածնում դաշինքի շտաբի ներկայացուցչի հետ տեղի ունեցած դեպքը, Սամվել Բաբայանի ձերբակալությունը, Հաց բերողի սպանությունը, Ջրառատի, Օձունի դեպքերը։
Դաշինքի անդամ, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բնակիչներին ուղղված իր խոսքում ընդգծել է՝ հերթական բախտորոշ որոշման առաջ ենք կանգնած, կարող է 5 տարի այլևս ընտրություններ չլինեն։ Դաշինքը, գալով իշխանության, թույլ չի տալու՝ արտագաղթն ու աղքատությունը շարունակվեն, բերելու է Հայաստանի նոր արշալույսը։
–Այս երկիրն այսօր օրենքից դուրս գործող իշխանություն ունի։ Այս բանտարկությունները, նախընտրական այս տեռորը ցույց են տալիս, որ իշխանությունը վախենում է ժողովրդից, մնում է՝ ժողովուրդն ապրիլի 2–ին ասի, որ մենք այլևս այսպես չենք ապրելու,–նշել է Ր. Հովհաննիսյանը։
Արմեն Մարտիրոսյանը հավելել է՝ թող իշխանությունները «Բետեռով» մեզ չվախեցնեն, որովհետև «Բետեռը» վարողը նույնպես ՀՀ քաղաքացի է, և հիշեցրել մարտի 28–ին՝ ժամը 18.00–ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին։

7or.am