Նյու Յորքում օգնության ծրագիր կսկսվի Թրամփի հրամանից տուժած փախստականների համար
Նյու Յորքի իշխանությունները սկսում են այն փախստականներին օգնություն ցուցաբերելու ծրագիր, ովքեր տուժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։
Նշվում է, որ իրավաբանական կազմակերպությունները, ինչպես նաև ուսանող իրավաբանները և փաստաբանները, ովքեր աշխատում են անվճար հիմունքներով, իրավաբանական օգնություն են ցուցաբերելու փախստականներին, ովքեր հայտնվել են ծանր իրավիճակում օրենսդրության փոփոխման հետևանքով։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմելու է շուրջ մեկ միլիոն դոլար։ Միջոցները տրամադրվելու են մասամբ նահանգի պետական բյուջեից, մասամբ էլ մասնավոր աղբյուրներից։

7or.am