Աշխարհ

25.03.2017 10:25


Հրաձգություն Սեյնթ Լուիսում. կան զոհ և վիրավորներ

Հրաձգություն Սեյնթ Լուիսում. կան զոհ և վիրավորներ

ԱՄՆ Միսսուրի նահանգի Սեյնթ Լուիս շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է 1 մարդ, ևս 7–ը՝ ստացել վնասվածքներ։ Այս մասին հայտնում է KMOV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։

Նշվում է, որ մի քանի անհայտ անձ մոտեցել է փողոցում հավաքված մարդկանց խմբին և նրանց ուղղությամբ կրակ բացել։ 15–ամյա դեռահասը տեղում մահացել է։ Տուժել է նաև 8–ամյա մի երեխա, նրա վիճակը ծայրահեղ է։ Եվս 6 հոգի՝ 17–40 տարեկան, վնասվածքներ է ստացել։

Հետաքննության տվյալներով՝ կրակ է բացել 3 հոգի։ Ներկայումս ոստիկանությունը որոնում հանցագործներին։ Քննիչները պարզում են կատարվածի պատճառները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը