Սերժ Սարգսյանին ի՞նչ է պետք Տեր-Պետրոսյանից: Դժվար թե Արցախի հարցում զիջումների գնալու համար Տեր-Պետրոսյանի աջակցության կարիքը ունենա: Առավել ևս, որ «Միջազգային հանրությունն» այս հարցում որևէ համաձայնության չի եկել և որևէ ակտիվություն չի ցուցաբերում: Մինչև Սիրիայի հարցի լուծման բանաձև չգտնվի, և չհստակեցվեն Մերձավոր Արևելքի նոր քաղաքական սահմանները և ազդեցության գոտիները, Հարավային Կովկասում որևէ կտրուկ քայլերի նրանք չեն գնա, եթե անգամ Հայաստանը ցանկանա էլ միակողմանի որևէ զիջման գնալ: Ոչ ոք այս պահին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական բալանսի փոփոխություն թույլ չի տա: Սերժ Սարգսյանն իշխանությունը լքելուց առաջ այլ սպասելիքներ ունի Տեր-Պետրոսյանից. իր վրայից մաքրել «Մարտի 1»-ի պատասխանատվությունը: Եթե 2008-ի իր մրցակիցը կոչ է անում «ընտրված» իշխանության շուրջ համախմբվել ինչ-որ խնդիր լուծելու համար, ապա դրանով ճանաչում է, որ 2008-ին իշխանությունն ուներ լեգիտիմ իրավունք և անգամ պարտավորություն՝ անկարգությունները սաստելու համար ուժ կիրառել, թեկուզ «ցավալի» զոհերի գնով:
Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ նրանց հետագա համագործակության համար Սարգսյանի հիմնական պահանջը դա է եղել: Եվ, բնականաբար, այդ պահանջը կատարելու համար Տեր-Պետրոսյանին անհրաժեշտ էր գտնել հիմնավոր պատճառ այդ քայլը հանրությանը բացատրելու համար, և ավելի հիմնավոր պատճառ, քան Արցախի հարցի լուծումը և Հայաստանը «կործանումից» փրկելը, հնարավոր չէր գտնել: Սա է իմ տեսակետը, հնարավոր է, որ սխալվում եմ, սակայն կարծում եմ, որ նման տարբերակը բավականին հիմնավոր է: Սերժ Սարգսյանն այս տարիների ընթացքում լուծել է իր բոլոր խնդիրները, սակայն չի կարողացել մեկ հարց լուծել` իր լեգիտիմ լինելը հանրությանը ճանաչել տալ:
Սերժ Սարգսյանին ի՞նչ է պետք Տեր-Պետրոսյանից
Սերժ Սարգսյանին ի՞նչ է պետք Տեր-Պետրոսյանից: Դժվար թե Արցախի հարցում զիջումների գնալու համար Տեր-Պետրոսյանի աջակցության կարիքը ունենա: Առավել ևս, որ «Միջազգային հանրությունն» այս հարցում որևէ համաձայնության չի եկել և որևէ ակտիվություն չի ցուցաբերում: Մինչև Սիրիայի հարցի լուծման բանաձև չգտնվի, և չհստակեցվեն Մերձավոր Արևելքի նոր քաղաքական սահմանները և ազդեցության գոտիները, Հարավային Կովկասում որևէ կտրուկ քայլերի նրանք չեն գնա, եթե անգամ Հայաստանը ցանկանա էլ միակողմանի որևէ զիջման գնալ: Ոչ ոք այս պահին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական բալանսի փոփոխություն թույլ չի տա:
Սերժ Սարգսյանն իշխանությունը լքելուց առաջ այլ սպասելիքներ ունի Տեր-Պետրոսյանից. իր վրայից մաքրել «Մարտի 1»-ի պատասխանատվությունը:
Եթե 2008-ի իր մրցակիցը կոչ է անում «ընտրված» իշխանության շուրջ համախմբվել ինչ-որ խնդիր լուծելու համար, ապա դրանով ճանաչում է, որ 2008-ին իշխանությունն ուներ լեգիտիմ իրավունք և անգամ պարտավորություն՝ անկարգությունները սաստելու համար ուժ կիրառել, թեկուզ «ցավալի» զոհերի գնով:
Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ նրանց հետագա համագործակության համար Սարգսյանի հիմնական պահանջը դա է եղել:
Եվ, բնականաբար, այդ պահանջը կատարելու համար Տեր-Պետրոսյանին անհրաժեշտ էր գտնել հիմնավոր պատճառ այդ քայլը հանրությանը բացատրելու համար, և ավելի հիմնավոր պատճառ, քան Արցախի հարցի լուծումը և Հայաստանը «կործանումից» փրկելը, հնարավոր չէր գտնել:
Սա է իմ տեսակետը, հնարավոր է, որ սխալվում եմ, սակայն կարծում եմ, որ նման տարբերակը բավականին հիմնավոր է:
Սերժ Սարգսյանն այս տարիների ընթացքում լուծել է իր բոլոր խնդիրները, սակայն չի կարողացել մեկ հարց լուծել` իր լեգիտիմ լինելը հանրությանը ճանաչել տալ:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից