Քաղաքական

24.03.2017 22:35


Էջմիածնում ատրճանակը պահել են ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի ճակատին և սպառնացել

Էջմիածնում ատրճանակը պահել են ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի ճակատին և սպառնացել

«7օր»–ն ահազանգ է ստացել, որ Էջմիածնում մոտ մեկ ժամ առաջ զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներից մեկի նկատմամբ։ Ըստ ահազանգի՝ արդեն մի քանի օր է՝ առանց պետհամարանիշի մեքենա է հետապնդում դաշինքի շտաբի աշխատակիցներին, իսկ այսօր ուշ երեկոյան այդ մեքենան Վազգեն Առաջին փողոցում փակել է ՕՐՕ–ի համակիրների ճանապարհը, դրանից դուրս է եկել անծանոթ մի երիտասարդ և ատրճանակը պահելով դաշինքի շտաբի աշխատակցի ճակատին՝ սպառնացել ու պահանջել է, որ վերջինս հեռու մնա այդ դաշինքից։

Շտաբի աշխատակիցները դիմել են ոստիկանություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը