Սվիտալսկի․ Սամվել Բաբայանի գործով իրավապահները պետք է թափանցիկ աշխատեն
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր անդրադարձել է Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ ընդգծելով՝ իրավապահ մարմինները պետք է թափանցիկ աշխատեն, որպեսզի ընտրողները վստահ լինեն, որ ձերբակալության հիմքում քաղաքական նպատակ չկա: Այս մասին հայտնում է Ազատությունը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Պյոտր Սվիտալսկին նշեց․ «Բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն դատարանում, խաղաղ ճանապարհով: Եվրամիության համար բռնության կանխումը շատ կարևոր է: Կարծում եմ, իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում է ցանկացած գործողության կանխարգելում, որը միտված է հասարակական կարգի ու անդորրի խախտմանը: Ուստի, բոլոր ընթացակարգերը պետք է շատ թափանցիկ լիենեն:
Եթե կասկած կա, որ ինչ-որ բան սխալ է նախապատրաստվել կամ արվել, ուրեմն իրավապահ մարմինները պետք է լիովին թափանցիկ գործեն, որպեսզի բնակչությունը, ընտրողները վստահ լինեն, որ դա չի արվել քաղաքական նպատակներով, որ դա չի արվել այլ ընտրողներին վախեցնելու նպատակով, այլ արվել է օրենքի պահանջներին համապատասխան: Անցած շաբաթներին մենք գիտակցեցինք, որ հայաստանցիներն ունեն արդարադատության խորը զգացում և կարող են դատողություններ անել, թե արդարդատության համակարգի այս կամ այն գործողությունը համապատասխանու՞մ է արդարության պահանջներին, թե ոչ»:
Հիշեցնելով, որ Եվրամիությունն ավելի քան 7 միլիոն եվրո է տրամադրել հայաստանյան ընտրությունների անցկացման համար նոր տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով և 700 հազար եվրո էլ հատկացրել է տեղական դիտորդներ ներգրավելու համար, որոնք ներկա կլինեն ընտրողների 97 տոկոսն ընդգրկող ընտրատեղամասերում՝ Սվիտալսկին հույս հայտնեց՝ «ամեն ինչ լավ կլինի, և նոր տեխնոլոգիաները կօգնեն անցկացնել ընտրություններն ավելի լավ մակարդակով»:
«Հույս ունենեք, որ միջազգային բոլոր դիտորդները՝ ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, Եվրոպայի խորհրդից, կանեն հնարավորը, ուսումնասիրելու բոլոր այդ ազդակները և հատկապես ընտրությունների օրը ապահովելու, որ բոլոր հնարավոր տարրերն ուսումնասիրվեն, որպեսզի կանխվի ընտրակեղծարարությունների հնարավորությունը, մասնավորապես, ընտրատեղամասերից չօգտագործված քվեթերթիկների դուրս բերումը»,- նաև ասաց ԵՄ դեսպանը:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս ընտրությոններն ազդեցություն կունանան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա՝ Սվիտասլկին ասաց․ «Եվրամիությունն աշխատում է դրական սցենարների հիման վրա: Այս ընտրությունները պետք է նոր որակ արձանագրեն Հայաստանի ժողովրդավարական գործելակերպում: Եվ մենք նախապատրաստում ենք մեր աջակցությունը Հայաստանին՝ հիմք ընդունելով, որ այս ընտրությունները մեր հարաբերությոյներում նոր գլուխ են բացելու: Կարող ենք ասել՝ ընտրություներից անմիջապես հետո Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Եվրոպական խորհրդարանում կքննարկի մինչև 2020 թվականը Հայաստանին ցուցաբերվող օգնության հարցը: Մեծ գաղտնիք չէ՝ եթե ամեն ինչ լավ լինի, Հանը այդ քննարկման ժամանակ լավ լուր կհայտնի Հայաստանի ու մեր համագործակցության համար»:
Եվրամիության դեսպանը խոսքն ավարտեց Հայաստանի քաղաքացիներին ուղղված հայերեն կոչով՝ «Հարգելի հայաստանցիներ, 1․ գնացեք և քվեարկեք, 2. վստահեք նոր տեխնոլոգիաներին, 3. մի տրվեք ընտրակաշառքի գայթակղությանը, 4. թույլ մի տվեք ահաբեկել ձեզ, 5․ հայտնեք խախտումների մասին, 6․ եղեք խաղաղ միջոցների կողմնակից, Ամեն»: