Քաղաքական

24.03.2017 20:50


ԱԱԾ–ն Սամվել Բաբայանին կալանավորելու հայցով մտել է դատարան

ԱԱԾ–ն Սամվել Բաբայանին կալանավորելու հայցով մտել է դատարան

ԱԱԾ–ն Սամվել Բաբայանին կալանավորելու հայցով մտել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը բավարարել է 2 ամսով Բաբայանին կալանավորելու հայցը։

Հիշեցնենք, որ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրան սկզբում բերման էին ենթարկել, ապա ձերբակալել։ Այժմ մեկ հոգու շինծու, անհիմն և ենթադրության հիման վրա տված ցուցմունքով կալանքի որոշում են կայացնում։

Ակնհայտ է, որ Բաբայանի դեմ «թխված» գործը քաղաքական է և պայմանավորված է ԱԺ ընտրություններով։ Կա նաև տեսակետ, որ գործը ոչ միայն ներքաղաքական ենթատեքստ ունի, այլ նաև կապված է Ղարաբաղի հարցի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը