Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով Բուլղարիային, ասել էր.
«Մի կողմից խոսում եք ժողովրդավարությունից, մյուս կողմից ճնշում ծագումով թուրք քաղաքացիներին, այդպես չի լինի»։
«Dikaen»–ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, ի պատասխան Էրդողանի հայտարարության, ասել է.
«Բուլղարիան ժողովրդավարության դասեր չի տալիս, բայց, միևնույն ժամանակ, դասեր էլ չի վերցնում այն երկրներից, որտեղ հարգանք չկա օրենքի նկատմամբ: Բուլղարիան ոչ թե ուրիշների զգացմունքներին, այլ սեփական օրենքներին հետևող եվրոպական երկիր է»:
Ավելի վաղ պաշտոնական Սոֆիան իր դժգոհությունն էր հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ցանկանում է միջամտել Բուլղարիայի ներքին գործերին, մասնավորապես խորհրդրանական ընտրություններին։
Բուլղարիայի նախագահի կոշտ արձագանքը Էրդողանին

7or.am