Շատ դժվար է պարզել, թե մարդն ինչ նախասիրություններ, հետաքրքրություններ ու թուլություններ ունի, եթե նրա հետ մտերիմ շփում չունես։ Սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ մարդկանց միշտ էլ հետաքրքրել է քաղաքական գործիչների, պոռնո-աստղերի, երգիչների, դերասանների և հանրային ուշադրության կենտրոնում գտնվող այլ գործունեությամբ զբաղվողների անձնական կյանքի որոշ մանրամասներ։ Բայց դրանք գրեթե միշտ գաղտնի են մնում, և մեզ մնում է միայն ենթադրել, կռահել, կամ էլ հիմնվել բամբասանքների վրա։
Օրինակ հետաքրքիր կլիներ իմանալ, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ է սիրում ուտել նախաճաշին, կամ ի՞նչ երաժշտություն է նախընտրում նա լսել (դատելով հայկական հեռուստատեսությամբ հրամցվող ռաբիսային կլկլոցներից ու էժանագին պոպսայից՝ ՀՀ նախագահի երաժշտական ճաշակի մասին կարելի է որոշակի պատկերացում կազմել, քանի որ եթերն ամբողջությամբ վերահսկվում է, և ուրեմն մատուցվող զիբիլը շոյում է վերևների ականջը), կամ «Որոգայթ» հեռուստասերիալի ո՞ր կերպարն է ՀՀ նախագահին հատկապես դուր գալիս, եթե, իհարկե, նա հետևում է մեր ժամանակների մեծագույն դերասանների աշխատանքին։
Այս ամենն իմանալու համար Ս. Սարգսյանի ելույթներն ու հայտարարությունները բավարար տեղեկատվության աղբյուր չեն կարող դառնալ, բայց փոխարենը կարելի է գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ կռահել ՀՀԿ առաջնորդի որոշ նախասիրությունների մասին։
Եթե հաշվի առնենք, թե ով դարձավ ավելի քան երկու հազարամյա մեր մայրաքաղաքի քաղաքապետը, ապա ենթադրաբար Սերժ Սարգսյանը առանձնահատուկ վերաբերմունք ունի սև գույնի նկատմամբ։
Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ ՀՀ նախագահի ամենասիրած երաժշտական գործիքը դհոլն է։ Համենայնդեպս դա բացահայտ դարձավ 2008 թվականից։ Պատահական չէ, որ նախորդ կիրակի իշխանության ընտրական մեքենան աշխատում էր «Ազգային միաբանությունը» ներկայացնող անհայտ մեկի օգտին, իսկ Սարգսյանն իր գլխավորած կուսակցության համագումարում ձայն է տալիս Արտաշես Գեղամյանին և մասնակցում վերջինիս գրքի շնորհանդեսին՝ «մոռանալով», որ ԱՄ առաջնորդն իրեն ժամանակին հանցագործ ու այլ փիս-փիս որակումներ էր տալիս։ Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքերը Սերժ Սարգսյանը փորձում է թուլացնել՝ ուրեմն բնության մեջ գոյություն ունեցող կենդանիներից նա չի սիրի հատկապես մկներին։
Մի ժամանակ գիտեինք, թե Սարգսյանը շախմատի սիրահար է, բայց հետո պարզվեց, որ նա առանց ֆուտբոլ կյանք չունի, և անկեղծորեն ուրախանում է յուրաքանչյուր խփված գնդակի համար՝ անկախ այն բանից, թե ում դարպասում է այն հայտնվում։ Սարգսյանը պատրաստ է գոլի առիթով շնորհավորել անգամ Թուրքիայի նախագահին՝ ի հեճուկս իր բոլոր չարակամների ու քննադատների։
Բանասիրականն ավարտած Սարգսյանը մեծ գրողներից, ամենայն հավանականությամբ, բարձր է գնահատում Ֆ. Դոստոեվսկուն և առանձնահատուկ կարծիք ունի վերջինիս «Իդիոտ» ստեղծագործության վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ՝ Վազգեն Մանուկյանը նույնպես շատ հավանում է Դոստոեվսկու «Իդիոտը»։ Հանրային խորհուրդը, հավանաբար, դարձել է հակասությունների միասնության հավաքատեղի։ Հետո էլ ասում են, թե ճաշակին ընկեր չկա։ Կա՛։
Կարծում եմ, որ ինչպես բոլոր նորմալ մարդիկ՝ նախագահն էլ չի սիրում ԱԽՔ, բայց ինչպես բոլոր նորմալ մարդիկ՝ հանգամանքների բերումով առնչվում է այդ երևույթի հետ։ Ինչ արած, ծնել ես՝ պետք է նաև սնես։
Սրանք, բնականաբար ենթադրություններ են, բայց, երևի, այնքան էլ հեռու չեն իրականությունից։
Սերժ Սարգսյանի նախասիրությունները

Կարեն Հակոբջանյան