Քաղաքական

24.03.2017 12:08


«Մեզ բոլորիս զգուշացրել են, որ մեզ ձերբակալելու են». «Ազատամարտիկների դաշինք»

«Մեզ բոլորիս զգուշացրել են, որ մեզ ձերբակալելու են». «Ազատամարտիկների դաշինք»

Ըստ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունն ունի քաղաքական ենթատեքստ: Նրա կարծիքով, եթե անգամ ԱԱԾ պարզել էր, որ Բաբայանը ապստամբական գործողություն էր պլանավորել, ապա կարող էր սպասել, քանի որ մնացել էր մեկ շաբաթ ընտրություններին:

«Իհարկե, քաղաքական ենթատեքստ ունի: Այս ամենն ուղղված էր մեզ բոլորիս դեմ: Մենք չենք հավատում, որ Սամվել Բաբայանը կարող էր երկրի համար վտանգավոր գործողություն անել»,-այսօր լարգորղների հետ հանդիպման ժամանակ նշեց նա:

Հարցին՝ ինչու հենց Սամվել Բաբայանը, և ինչ է փոխվում նրա ձերբակալությունից հետո դաշինքի մոտ, նա նշեց, որ դեռ Ջրառատի դեպքերից հետո Բաբայանը համարվում էր առաջնահերթ թիրախ, նրան փորձում էին ներկայացնել որպես դաշինքի ստվերային առաջնորդ:

«Սա խոսում է իշխանության վախի մասին: Մենք շարունակելու ենք մեր մարտավարությունը ու հասցնելու ենք հաղթական ավարտի»,-ասաց նա:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ նշեց, որ Սամվել Բաբայանն անձեռնմխելի չէր, թեկնածու չէր, դրա ամար ամենահարմար թիրախն էր:

Ըստ նրա՝ նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն էր, քանի որ ընտրությունները կեղծվելու են:

«Վախը մեզ չի վերաբերում, այլ սովորական քաղաքացուն: Քաղաքացին տեսնում է, եթե ձերբակալում են արցախյան հերոսին, ապա իրեն էլ են ձերբակալելու»:

Հարցին՝ մամուլում նշվում էր, որ հաջորդ ձերբակալվողը կարող է լինել ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, հնարավո՞ր է դա, Եղիզարյանը պատասխանեց.

«Սեյրան Օհանյանը թեկնածու է, և իրեն չեն ձերբակալի, բայց եթե Սեյրան Օհանյանը մտել է պայքարի և պետք է վախենա ձերբակալվելուց, ուրեմն իզուր է մտել, բայց նա չի վախենում»,-ասաց նա:

Որտեղ բանտերը լցվում են քաղբանտարկլյաներով, ուրեմն ռեժիմի վերջը եկել է:
Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա, ըստ Ռազմիիկ Պետրոսյանի, եթե ընտրությունները կեղծվեն, իրենք չենք հանդուրժելու, և հետընտարական գործընթացներ պայքարի տեսքով լինելու են:

Ազատամարտիկ Գագիկ Մելքոնյան էլ իր հերթին ավելացրեց.

«Հետաքրքիրն այն է, թե «Իգլան» Սամվել Բաբայանի ինչին էր պետք: Ինձ թվում է՝ դրա տակ ուրիշ բան կա: Ըստ մամուլի՝ ամսի 27-ին պատրաստվում էր տեռակտ: Բաբայանի վրա աշխատանքներ տարվում էին արդեն վեց ամիս: Օհանյան Սեյրանին էլ են վախեցնում, մեզ էլ, բայց վախենալ չկա, մենք մեր վախը պատերազմի ժամանակ առել ենք: Բաբայան Սամվելն այն մարդն է, որ իր կյանքը կտա տարածքների համար, նա չի ուզում Ղարաբաղը տեսնել նսեմացած և Ադրբեջանի կազմում: Նրան ամենաշատը թուրքերն են ատում: Մերոնք աջակցում են սրանով թուրքերին և իրականցնում են նրանց երազանքը»,-ասաց նա:

Գագիկ Մելքոնյանը նաև նշեց, որ իրենց աղբյուրներն արդեն տեղակացրել են, որ իրենց կալանավորելու են։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը