Քաղաքական

24.03.2017 11:53


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այսօր Լոռու մարզում էին (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այսօր Լոռու մարզում էին (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել էին Լոռու մարզի Ալավերդի քաղաք։

Դաշինքի 2–րդ համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, դիմելով ժողովրդին, նշել է՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը շարունակում է քարոզարաշավը՝ անկախ իշխանությունների ստեղծած խոչընդոտներից, հիշեցրել է ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալությունը։

Ա. Մարտիրոսյանը նկատել է՝ որքան համակրանքը «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանդեպ մեծացավ, որն այլընտրանք է իշխանություններին, այնքան իշխանությունների ապօրինությունները մեծ ծավալ ընդունեցին։

Դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն ալավերդցիներին ուղղված իր խոսքում նշել է.

–Մենք ունենք շատ հստակ տեսլական, ծրագիր, անվանել ենք «365 օր. Ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց»։ 365 օրը հատուկ է շեշտվել՝ ուղղակի ժողովրդին ասելու, որ երբ մենք գանք իշխանության և այդ ծրագիրը դնենք կիրառման մեջ, դուք ամեն օր ձեր մաշկի վրա զգալու եք փոփոխությունը, թեկուզև՝ փոքր, բայց այն տեսանելի է լինելու՝ աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում, մեր մայրերին հատուկ աջակցություն բազմազավակ ընտանիքներ կազմելու համար, աջակցություն փոքր և միջին բիզնեսին, գյուղացիների նկատմամբ հատուկ ուշադրություն՝ վարկերի թեթևացում, տոկոսադրույքների իջեցում։ Հավատացեք, այս ամենը հնարավոր է անել, որովհետև ռեսուրսները կան, մնում է՝ ճիշտ մարդիկ գան իշխանության, արդար կառավարում իրականացնեն, ժողովրդի վստահությունն ունենան, ինչպես նաև մեր Սփյուռքի և օտար ներդրողների շնորհիվ, և մենք ուղղակի կասկած չունենք, որ դրսից գումարների ներհոսք է լինելու Հայաստան, որի միջոցով մեր տնտեսությունն իսկապես կկարողանանք զարգացնել։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրանը Օհանյանը, դիմելով ժողովրդին, ասել է.

–Այն, որ փոփոխություններն անխուսափելի են, միանշանակ է։ Արդյոք մեր իշխանությունն ապահովո՞ւմ է, որ մենք զարգացում ապահովենք։ Միանշանակ, մենք կարող ենք ասել՝ ոչ, իսկ դա հիմնականում գալիս է այն պետական համակարգից, որն այսօր ձևավորվել է։ Եթե մենք չենք տեսնում կառավարիչների, որոնք մեր երկիրը տանում են դեպի առաջ, կարելի՞ է այսօր վստահել նման Կառավարությանը։ Կուրորեն գնում են այն իշխանությունների հետևից, որի աշխատանքը տեսել են տարիների ընթացքում, իսկ տարիների ընթացքում մենք դոփել ենք տեղում կա՛մ ինչ–որ հարցերում դանդաղ առաջ ենք գնացել, կա՛մ, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, հետընթաց ենք ապրել։ Մեզ այսօր անհրաժեշտ են արագ փոփոխություններ, թռիչքային փոփոխություններ, քանի որ դեպի Հայաստան եկող սպառնալիքներն այնքան արագ են գալիս, որ մենք իրավունք չունենք էվոլյուցիոն, դանդաղ որոշումներով առաջ գնալ։

***

Դաշինքի անդամները հանդիպել են նաև Օձունի ու Տաշիրի բնակիչների հետ, վերջիններին ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ։

***

Դաշինքի անդամները Ստեփանավան քաղաքում են։

Տեսանյութը՝ այս հղումով

***

Լոռու մարզում դաշինքի հաջորդ կայանը Սպիտակ քաղաքն էր։

Արմեն Մարտիրոսյանը սպիտակցիներին հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոստումները՝ ամեն երիտասարդ ընտանիք բնակարան ու մեքենա պիտի ունենար, տարեկան մի քան մլրդ դոլարի ներդրումներ պիտի լինեին, նոր ատոմակայան պիտի ստեղծվեր, Իրանից մինչև Թբիլիսի, մինչև Հայաստանի սահման նոր երկաթգիծ պիտի աշխատեր։ Սակայն ներդրումների փոխարեն փայատիրություն եղավ, և շատերը թողեցին գնացին։ Դրանց փոխարեն ոստիկանական մահակների թիվը շատացրեց։

Նաև՝ այստեղ


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը