Աշխարհ

24.03.2017 10:55


Սոցցանցերում ծաղրել են բեռնատարի խցիկում նստած Թրամփին

Սոցցանցերում ծաղրել են բեռնատարի խցիկում նստած Թրամփին

Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով բարձրացել էր բեռնատարի խցիկը և դրսևորել իրեն ինչպես «մեծ տղա»։ Այս մասին հաղորդում է «The Hill»–ը։

Թրամփը հանդիպել է ավտոտրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների և բեռնատարների վարորդների հետ։ Թվիթթերյան իր էջում նա այդ հանդիպումը Սպիտակ տանը պատվաբեր է անվանել իր համար։

Սակայն «Թվիթթերի» օգտատերերն ուշադրություն են դարձրել, որ ամերիկյան նախագահը, ով բարձրացել էր բեռնատարներից մեկի խցիկը, սկսել է երեխայի նման ազդանշան տալ և «վարել» այն։

«Եվ հենց այդ երեկո Թրամփը հրաժարական տվեց՝ իրականացնելով իր կյանքի երազանքը՝ բեռնատարի խցիկում նստելը»,–կատակել է «@barry» կեղծանունով օգտատերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը