Քաղաքական

23.03.2017 21:32


ԵՀՄՖ–ն դատապարտում է Սամվել Բաբայանի նկատմամբ իշխանությունների գործողությունները. հայտարարություն

ԵՀՄՖ–ն դատապարտում է Սամվել Բաբայանի նկատմամբ իշխանությունների գործողությունները. հայտարարություն

ԵՀՄՖ նախագահության մամլո քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է.

«ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը միջազգային գործակալություններին է ներկայացնում Հայաստանում ապրիլի 2-ին սպասվող ընտրությունների շուրջ պայքարի մասին տեղեկատվություն:

Իշխող ռեժիմը՝ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ահաբեկչություն է սկսել իր մրցակիցների նկատմամբ:

Արմատական ընդդիմություն «ՕՐՕ» դաշինքը, որն առաջնորդում են նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի երկու նախկին նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը, և որի կարևորագույն դաշնակիցն էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, օրենքի սահմաններից դուրս անթույլատրելի հետապնդումների է ենթարկվում:

Առանց պատճառաբանության 22.03.2017թ. ձերբակալվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը վրդովմունքի ալիք է բարձրացրել երկրում:

Սամվել Բաբայանն Արցախյան պատերազմի հերոսներից է և ազգային հպարտություն: Քաղաքական նպատակներով նրա նկատմամբ հարուցված քրեական գործը ոչ մի քննադատության չի դիմանում և այսօրվա դիկտատուրական ռեժիմի կողմից ցինիզմի սահմանները կորցրած մեկ քայլ է:

Իրավիճակը Հայաստանում այս անօրինականություններից հետո առավել լարվեց, քանի որ սրան նախորդեց իշխանությունների կողմից ընդդիմության հայտնի ներկայացուցիչ, ազգի մեկ այլ սիրելիի վաղաժամ մահը, որի մեղքը ժողովուրդն ամբողջությամբ դրեց իշխանության վրա: Խոսքը հայտնի հասարակական գործիչ, հումանիզմի սիմվոլ դարձած Արթուր Սարգսյանի մահվան մասին է, որի մահը երկարատև հացադուլ անցկացնելու ընթացքում իշխանությունների կողմից միտումնավոր կերպով նրա առողջությամբ չհետաքրքրվելու հետևանքով ընկալվեց որպես սպանություն:

Եթե ընտրապայքարը շարունակվի այսպիսի համընդհանուր տեռորի պայմաններում, ապա Հայաստանում կերկարաձգվի դիկտատուրական այս ռեժիմը, որի ընթացքում սառել են Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և Հայաստանն ամբողջովին դուրս է մնացել Եվրամիության հետ համագործակցության բոլոր ծրագրերից:

Խիստ կարիք կա Հայաստանին վերադարձնելու քաղաքակիրթ աշխարհի հետ նորմալ հարաբերությունների ոլորտ, և օգնելու ընդդիմության այն ուժերին, որոնք ժողովրդավարական են և պայքարում են երկրում իրականացվող պետական ահաբեկչության դեմ»:

ԵՀՄՖ-ի նախագահություն
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
23.03.2017
Բրատիսլավա, Սլովակիա

Այս խորագրի վերջին նյութերը