Քաղաքական

23.03.2017 20:55


«Մինչև վերջ կանգնելու ենք Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով» (տեսանյութ)

«Մինչև վերջ կանգնելու ենք Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով» (տեսանյութ)

–Ես ծանոթ եմ այն հայտարարությանը, որ «Հոգևոր Հայաստանը»՝ մնացած բոլոր քաղաքական, հասարակական, պետական ուժերի հետ, դիմել էր, որպեսզի ապրիլյան այս օրերին ընտրությունների օրը մենք կարողանանք փոխել: Ընտրությունների շեմին, իհարկե, իշխանությունը չարձագանքեց, չփոխեց: Այդ արատավոր երևույթները մասն են կազմելու այն հերոսապատումների և կարծես ստվեր են գցելու, մթագնելու են այն հերոսական ճանապարհը, որն անցել են մեր որդիները՝ կերտելով Հայաստանը: Այդ արատավոր երևույթները շարունակական են նաև մեր դաշինքի նկատմամբ՝ տարբեր բռնություններ, Ջրառատի գործողությունները, և վերջին արտահայտումը Սամվել Բաբայանի ձերբակալումն էր՝ չհասկանալով, որ Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից ընկերը, և իր գործունեության ժամանակ նա Արցախյան ազատամարտում իր ընկերների հետ հաղթանակ է ապահովել, և դրա համար էլ Արցախի ժողովուրդը շնորհել է նրան Արցախի հերոսի կոչում,-այս մասին այսօր՝ մարտի 23-ին, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության համաժողովի ժամանակ ասել է «ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինքի անդամ, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ–ի կողմից ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալությանը:

–Ես ուզում եմ ասել, որ մենք կանգնելու ենք մինչև վերջ նրա իրավունքների պաշտպանության հարցով, և չենք թողնելու, որպեսզի այս իշխանություններն իրենց շինծու գործողություններով հասնեն իրենց վերջին նպատակին,-հավելել է Ս. Օհանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը