Զարուհի Փոստանջյան. «Սամվել Բաբայանի դեմ գործը շինծու է»
Հարցազրույց «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԱԾ–ի կողմից ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալումը։
–Այս հետապնդումը հանդիսանում է 25-ամյա հայաստանյան բռնաճնշումներից հերթականը և ցանկանում է ապացուցել հանրությանը, որ ինքը՝ գործող ապօրինի իշխանությունը, նենգ է և բացարձակ անհանդուրժող ցանկացած այլակարծության նկատմամբ:
–Այսինքն, այդ քայլը միանշանակ քաղաքական հետապնդո՞ւմ է։
–Իհարկե, քաղաքական հետապնդում է՝ գրոտեսկային սցենարով. այլևս չեն բավարարվել շինծու գործ կազմելուց՝ սովորական ինքնաձիգներ և այլ տեսակի զենքի մասին հիշատակելով: Այս անգամ շինծու գործ կազմող հեղինակների պատկերացմամբ՝ ԼՂՀ ՊՆ և ՊԲ հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի հանդեպ պետք էր իր պաշտոնին համապատասխան լրջության զենք համապատասխանեցնել. դա, ըստ իրենց պատկերացումների, «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրն է:
–Ձեր կարծիքով ո՞րն է այդ քայլին գնալու իշխանության նպատակը։
–Նպատակները տարբեր են՝ բազմաշերտ և բազմակողմանի: Իսկ հիմնական նպատակն է չեզոքացնել բոլոր այն ռազմական գործիչներին, ովքեր ոչ միայն դեմ են հայրենի հողերի հանձնմանը, այլ նաև, դեռ ավելին՝ պատրաստ են ազատագրել հայրենիքը բռնազավթումից: Միանշանակ, երևում է վերջին բոլշևիկի և առաջին բոլշևիկների գործելակերպի կրկնությունը: Պետք չէ այլևս պետական բյուջեի գումարներից հատկացումներ անել մեր պաշտպանությանը, քանի որ բազմակի հնարավորություններ ունենք՝ հանձինս պարոն Բաբայանի, ով հայրենիքի պաշտպանության համար կարող է ներմուծել և՛ «Իսկանդերներ», և՛ «Սմերչներ», և՛ «Սոլնցեպյոկներ», և պատերազմական գործողություններում մեզանից թշնամին, իհարկե, արդեն կվախենա։ Պարոն Բաբայանը կարողանում է այդ հարցերը լուծել, էլ ինչո՞ւ ենք պետական միջոցներն ուղղակի ծախսում։ Հետաքրքիր է՝ իսկ միջուկային զենքի ճամպրուկն ո՞վ է մաքսանենգ ճանապարհով անցկացնելու Հայաստան:

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը