Քաղաքական

23.03.2017 16:50


Ընտրության կարգի վերաբերյալ (տեսանյութ)

Ընտրության կարգի վերաբերյալ (տեսանյութ)

Քվեաթերթիկի առաջին էջում կուսակցության/դաշինքի առաջին երեք թեկնածուների տվյալների մոտ միատեսակ (V) նշումը քվեաթերթիկի անվավերություն չի առաջացնում:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017թ․ մարտի 22-ի N123 որոշմամբ տվել է պաշտոնական պարզաբանում քվեաթերթիկի անվավերությունը սահմանող ՀՀ Ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ։ Որոշմամբ հստակեցվել են օրենսգրքում կիրառվող «գրառում» և «նշում» եզրույթները, ինչպես նաև քվեաթերթիկի առաջին էջում նշում կատարելու հետևանքները։ Մասնավորապես, քվեաթերթիկի առաջին էջում միատեսակ (V) նշումը չի կարող գնահատվել որպես ավերորդ գրառում և չի կարող հանգեցնել քվեաթերթիկի անվավերության, եթե այն կատարվել է ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների տվյալների մոտ։

Հիշեցնենք, որ այս հարցով ԹԻՀԿ-ն 28․02․2017թ․ դիմել էր ԿԸՀ-ին և դիմումի քննության արդյունքում ընդունվել էր N70 որոշումը

Այս խորագրի վերջին նյութերը