«Սամվել Բաբայանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնելը առնվազն միամտություն կլինի»
Լրագրող¸ «Պոլիտիկա» կենտրոնի նախագահ Դերենիկ Մալխասյանը Սամվել Բաբայանի ձերբակալությունը համարում է անհասկանալի և անտրամաբանական:
«Արդեն մի ամիս է՝ տարբեր լրատվամիջոցներով խոսում էին այն մասին¸ որ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր»- 2 է նախապատրաստում: Այս ֆոնին այսքան ինֆորմացիոն հիմքեր ապահովելուց հետո ինձ համար մի քիչ տրամաբանական չէր¸ որ Սամվել Բաբայանը զենք ներմուծելու միջոցով հենց այս պահին փորձում էր, ինչպես տեղեկացնում էին ինֆորմացիոն հոսքերը¸ զինված ապստամբություն իրականացնել: Այսինքն՝ բոլորը տեղեկացված էին հիմնականում իշխանությունների կողմից վերահսկվող ԶԼՄ-ի միջոցով, ու որպես այդ ինֆորմացիայի ապացույց՝ հանկարծ ընտրություններից մոտ 10 օր առաջ հայտնաբերվում է զենք»¸- «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Մալխասյանը: Նրա կարծիքով կատարվածը միանշանակ ունի քաղաքական ենթատեքստ:
«Կարծում եմ¸ որ քաղաքական ենթատեքստ, ամեն դեպքում, կա¸ քանի որ Սամվել Բաբայանն ակտիվորեն ներգրավված է քաղաքական գործընթացների մեջ, և այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնելը, իմ կարծիքով, միամտություն կլինի»:
Նրա նշեց¸ որ դժվար թե նման գործելաոճով իշխանությունը նպատակ ունի վախի մթնոլոտ ստեղծել և ճնշել ընդդիմադիր ուժերին: Ըստ նրա՝ նպատակն, ամենայն հավանականությամբ, ՕՐՕ-ի կազմակերպչական աշխատանքերը խաթարելն է:
«Եթե վախի մթնոլորտ ես ստեղծում հասարակության մոտ¸ հակառակ ռեակցիան է տեղի ունենում, և տվյալ դաշինքի նկատմամբ աճում է հանրային աջակցությունը¸ հետևաբար նպատակների մասին կդժվարանամ ասել: Կազմակերպչական խնդիրներով զբաղվում էր Սամվել Բաբայանը¸ միգուցե կազմակերպչական խնդիրներ առաջացնելու միտում ունի ՕՐՕ դաշինքի շրջանակներում: Եթե Սամվել Բաբայանն¸ իհարկե այդ չափով ներգրավված է կազմակերչական աշխատանքների մեջ¸ ինչ չափով ներկայացվում է մամուլում»¸-նշեց նա:
«Սամվել Բաբայանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնելը առնվազն միամտություն կլինի»
Լրագրող¸ «Պոլիտիկա» կենտրոնի նախագահ Դերենիկ Մալխասյանը Սամվել Բաբայանի ձերբակալությունը համարում է անհասկանալի և անտրամաբանական:
«Արդեն մի ամիս է՝ տարբեր լրատվամիջոցներով խոսում էին այն մասին¸ որ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր»- 2 է նախապատրաստում: Այս ֆոնին այսքան ինֆորմացիոն հիմքեր ապահովելուց հետո ինձ համար մի քիչ տրամաբանական չէր¸ որ Սամվել Բաբայանը զենք ներմուծելու միջոցով հենց այս պահին փորձում էր, ինչպես տեղեկացնում էին ինֆորմացիոն հոսքերը¸ զինված ապստամբություն իրականացնել: Այսինքն՝ բոլորը տեղեկացված էին հիմնականում իշխանությունների կողմից վերահսկվող ԶԼՄ-ի միջոցով, ու որպես այդ ինֆորմացիայի ապացույց՝ հանկարծ ընտրություններից մոտ 10 օր առաջ հայտնաբերվում է զենք»¸- «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Մալխասյանը:
Նրա կարծիքով կատարվածը միանշանակ ունի քաղաքական ենթատեքստ:
«Կարծում եմ¸ որ քաղաքական ենթատեքստ, ամեն դեպքում, կա¸ քանի որ Սամվել Բաբայանն ակտիվորեն ներգրավված է քաղաքական գործընթացների մեջ, և այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնելը, իմ կարծիքով, միամտություն կլինի»:
Նրա նշեց¸ որ դժվար թե նման գործելաոճով իշխանությունը նպատակ ունի վախի մթնոլոտ ստեղծել և ճնշել ընդդիմադիր ուժերին: Ըստ նրա՝ նպատակն, ամենայն հավանականությամբ, ՕՐՕ-ի կազմակերպչական աշխատանքերը խաթարելն է:
«Եթե վախի մթնոլորտ ես ստեղծում հասարակության մոտ¸ հակառակ ռեակցիան է տեղի ունենում, և տվյալ դաշինքի նկատմամբ աճում է հանրային աջակցությունը¸ հետևաբար նպատակների մասին կդժվարանամ ասել: Կազմակերպչական խնդիրներով զբաղվում էր Սամվել Բաբայանը¸ միգուցե կազմակերպչական խնդիրներ առաջացնելու միտում ունի ՕՐՕ դաշինքի շրջանակներում: Եթե Սամվել Բաբայանն¸ իհարկե այդ չափով ներգրավված է կազմակերչական աշխատանքների մեջ¸ ինչ չափով ներկայացվում է մամուլում»¸-նշեց նա:
Աղբյուրը՝ «Zham.am»