«Աթեշյանը ցանկանում է թուրքական պետության ուժերով մնալ նշանակովի պաշտոնում»
«Ակոս»-ի հետ զրույցում Պոլսո հայոց պատրիարքի թեկնածուներից, պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, թե արք․ Աթեշյանի պահվածքից զգացվում է, որ նա ցանկանում է թուրքական պետության ուժերով մնալ նշանակովի պաշտոնում։
«Պատրիարքական տեղապահ Բեքչյանը այս թեմայով կարեւոր հայտարարություն է արել։ Դրանից հետո արք․ Աթեշյանը պետք է ընտրի՝ թուրքական պետությա՞ն, թե եկեղեցու հետ լինել»-ասել է Մաշալյանը։
Հիշեցնենք՝ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրություններում հաղթել է արք․ Բեքչյանը, սակայն արք․ Աթեշյանը հրաժարական չի տալիս։ Նա նահանգապետարանից մի թուղթ է ներկայացրել, որում նշվում է, թե նահանգապետարանն օրինական չի համարում տեղապահի ընտրությունը։