Հիմա խոսենք ձերբակալման զվարճալի պատմությունից: Այն ձերբակալության, որի ընթացքում հետաքրքիր բացահայտումներ եղան: Եւ այսպես. X լրատվամիջոցը գրում է, թե այս ինչպես ԱԱԾ-ն ուշադրություն չի դարձնում Սամվել Բաբայանին, ախր նա,կարծես թե, խժդժություններ է նախապատրաստում: ԱԱԾ-ն շատ արագ արձագանքում է այս հրապարակմանը եւ թատերական ներկայացմամբ ձերբակալում հերոսին: Քիչ անց Y օրաթերթը հրապարակում է ԱԱԾ-ի հաղորդագրությունը, թե երկու հոգի Վրաստանից Հայաստան մաքսանենք ճանապարհով փորձել են «Իգլա» ներմուծել: Z օրաթերթն էլ քիչ անց գրում է, թե իր տեղեկություններով ձերբակալվել է Սամվել Բաբայանը (հետաքրքիր է ինչպես իմացան, երբ դեռ ԱԱԾ-ն հայտարարություն չէր տարածել), եւ որ նրան մեղադրում են «Իգլա» ներմուծելու մեջ: Այնուհետեւ S լրատվամիջոցն էլ գրում է, թե իրենց թղթակիցը շատ պատահաբար ներկա է եղել ձերբակալմանը: Ինչ բարեբախտություն: Ինչ երջանիկ պատահականությամբ է թղթակիցը ականատես եղել ձերբակալմանը:
Սամվել Բաբայանի դուստրը՝ հոր ձերբակալության մասին
Հիմա խոսենք ձերբակալման զվարճալի պատմությունից: Այն ձերբակալության, որի ընթացքում հետաքրքիր բացահայտումներ եղան: Եւ այսպես. X լրատվամիջոցը գրում է, թե այս ինչպես ԱԱԾ-ն ուշադրություն չի դարձնում Սամվել Բաբայանին, ախր նա,կարծես թե, խժդժություններ է նախապատրաստում:
ԱԱԾ-ն շատ արագ արձագանքում է այս հրապարակմանը եւ թատերական ներկայացմամբ ձերբակալում հերոսին:
Քիչ անց Y օրաթերթը հրապարակում է ԱԱԾ-ի հաղորդագրությունը, թե երկու հոգի Վրաստանից Հայաստան մաքսանենք ճանապարհով փորձել են «Իգլա» ներմուծել:
Z օրաթերթն էլ քիչ անց գրում է, թե իր տեղեկություններով ձերբակալվել է Սամվել Բաբայանը (հետաքրքիր է ինչպես իմացան, երբ դեռ ԱԱԾ-ն հայտարարություն չէր տարածել), եւ որ նրան մեղադրում են «Իգլա» ներմուծելու մեջ:
Այնուհետեւ S լրատվամիջոցն էլ գրում է, թե իրենց թղթակիցը շատ պատահաբար ներկա է եղել ձերբակալմանը: Ինչ բարեբախտություն: Ինչ երջանիկ պատահականությամբ է թղթակիցը ականատես եղել ձերբակալմանը:
Աննա Բաբայանի ֆեյսբուքյան էջից