Աշխարհ

23.03.2017 13:55


Ռոհանին Մոսկվա կմեկնի

Ռոհանին Մոսկվա կմեկնի

Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին մարտի 27-28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով Մոսկվայում կլինի: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ առաջնորդներն առանձնազրույց կունենան մարտի 28-ին:

«Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ռուս-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը: Հատուկ ուշադրություն կդարձնեն առևտրատնտեսական և ներդրումային կապերի զարգացման հեռանկարներին, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում խոշոր համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում: Բանակցությունների արդյունքում մի շարք երկկողմ փաստաթղթեր կստորագրվեն»,- ասվում է հաղորդագրությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը