Քաղաքական

23.03.2017 14:10


Արսեն Համբարձումյան. «Մեղադրող կողմը դատարանին հիմնավոր պատճառներ պետք է ներկայացնի»

Արսեն Համբարձումյան. «Մեղադրող կողմը դատարանին հիմնավոր պատճառներ պետք է ներկայացնի»

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԱԾ–ի կողմից ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալմանը՝ ասել է, որ այժմ դժվարանում է որևէ գնահատական տալ։

–Ինքը երևույթը մտահոգիչ է, սակայն կարծում եմ, որ իրավապահ մարմինների կողմից համապատասխան պարզաբանումներ կներկայացվեն նախնական մեղադրանքի հետ կապված, և ձերբակալման սանկցիա տալու պարագայում էլ կարծում եմ, որ մեղադրող կողմը դատարանի հիմնավոր պատճառներ պետք է ներկայացնի։ Չեմ կարծում, որ Սամվել Բաբայանի նման ռազմաքաղաքական գործչի դեպքում նման գործողության իրականացումը առանց հիմքերի կարող է լինել,–մեկնաբանել է Արսեն Համբարձումյանը։

Այն հարցին՝ արդյոք նման քայլը կարո՞ղ է դիտարկվել որպես քաղաքական հետապնդում, Ա. Համբարձումյանը պատասխանել է.

–Ընթացքը ցույց կտա։ Հիմա շատ կարևոր է, որ իրավապաշտպման կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց ուշադրության կենտրոնում պահեն հարցը։ Կարծում եմ՝ առաջիկա օրերի ընթացքում ավելի պարզ կդառնա։ Այն սեղմ հաղորդագրությունները և կցկտուր տվյալները, որոնց բոլորս տիրապետում ենք, չեմ կարծում, որ հնարավորություն են տալիս մեզ որևէ գնահատական հնչեցնել այս պահին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը