Հ. Բիշարյան. «Եթե որևէ մեղադրանքով ձերբակալվել է, ապա դա պետք է ապացուցվի»
–Ճիշտն ասած, ես ձերբակալման հանգամանքներին տեղյակ չեմ, քանի որ քարոզարշավի ընթացքի մեջ եմ և որևէ ձևով տեղեկացված չեմ, թե ինչ պատճառաբանությամբ և ինչու է նման բան եղել։ Իմ կարծիքով անպայման իրավապահ մարմինները պետք է հրապարակեն, թե ինչն է ձերբակալման պատճառը,–այս մասին «7օր»–ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ–ի կողմից ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալմանը։
Հարցին՝ արդյոք դա կարո՞ղ է դիտարկվել որպես քաղաքական հետապնդում՝ ԱԺ պատգամավորն ասել է, որ եթե որևէ պատճառ չկա, եթե իրավապահ մարմինները հրապարակավ ոչինչ չասեն ձերբակալման պատճառի մասին, բնականաբար, դա կարելի է դիտարկել և այդպես։
–Եթե որևէ մեղադրանքով ձերբակալվել է, ապա դա պետք է ապացուցվի։ Պետք է հետևենք, թե իրավապահ մարմիններն ինչ պատճառով են ձերբակալել, որքանով են հիմնավորում, որքան է այդ ամենը ճշմարտությանը մոտ։ Այդ ամեն ինչին նրանք պետք է գնահատական տան. դա իրավապահ դաշտի խնդիր է,–հավելել է Հ.Բիշարյանը։

7or.am