Աշխարհ

23.03.2017 10:26


Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեյի հետ Լոնդոնի ահաբեկչության առնչությամբ

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեյի հետ Լոնդոնի ահաբեկչության առնչությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնի ահաբեկչությունից հետո զանգահարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը.

«Անշուշտ, դատապարտում ենք Վեսթմիսթերի վրա հարձակումը, որը Մեծ Բրիտանիան ահաբեկչություն է որակել։ Ողջունում ենք բրիտանական ոստիկանության արագ արձագանքը։ Մեր մտքերն ու աղոթքներն ահաբեկչության զոհերի մասին են։ Լոնդոնը կարող է ապավինել ԱՄՆ աջակցությանը՝ մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում»։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, դատապարտել գրոհը, ցավակցել զոհերի ընտանիքներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը