Կարծիք

22.03.2017 22:52


Սամվել Բաբայանի ձերբակալությունը ներքաղաքական պատճառներ ունի

Սամվել Բաբայանի ձերբակալությունը ներքաղաքական պատճառներ ունի

Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը ներքաղաքական պատճառներ ունի: Նպատակը թուլացնելն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կազմակերպչական ներուժը: Սերժ Սարգսյանն այս քայլին գնացել է իշխանությունը կորցնելու վախից դրդված: ՕՐՕ դաշինքն, իհարկե, ընտրարշավի առաջատարներից չէ, սակայն 7 տոկոսը հաղթահարելու դեպքում երկու այլ կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորություն ունի: Կարծում եմ, որ սթափ մտածող մարդիկ որևէ կասկած չունեն, որ ԱԱԾ-ն այս անգամ ևս օգտագործվում է ներքաղաքական պայքարում և ծառայում է կառավարող ուժին` մարդկանց գլխին գործեր սարքելու իր գործիքակազմով: Այս պայմաններում մնում է, որ դաշինքի անդամներն ու քարոզչական-կազմակերպչական թիմն ակտիվորեն շարունակեն քարոզարշավը` պատրաստ լինելով իշխանության կողմից նոր հարձակումների տարբեր տարածքային և այլ կառույցների, համակիրների վրա:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը