ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանին ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկելու փաստը ավելորդ անգամ ապացուցում է, որ Սերժ Սարգսյանը երկրում մաքուր ավտորիտար ռեժիմ է հաստատել։
Ավտորիտար ռեժիմի հաստատումն, իհարկե, ՀՀԿ ղեկավարի միակ «ձեռքբերումը» չէ: Ամենաթողության, ալան-թալանի, անպատժելիության, կոռուպցիայի, տնտեսության փլուզման, մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարման, ընտրական գործընթացների ապականման, արտագաղթի ու աղքատության հարաճուն աճը և էլի շատ ու շատ հակաժողովրդական իրողությունները ևս պատկանում են նրա «ձեռքբերումների» շարքին:
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համակիր ու գաղափարակից Սամվել Բաբայանի դեմ մտահղացված քստմնելի «ամբաստանությունը» վերստին բացահայտում է գործող իշխանության ողորմելի ու նսեմ գործելակերպը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ գրագետ կազմակերպված և հաջողությամբ իրականացվող ընտրարշավը հանգիստ չի տալիս ՀՀԿ-ին և նրա ղեկավարին, որոնք իրենց տեղական հրոսակախմբերի ու երանոսյանների միջոցով ամեն ինչ անում են դաշինքի քարոզարշավը ձախողելու, երկրում վախի մթնոլորտ ձևավորելու համար: Ջրառատի արյունոտ դեպքերը, դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ տարաբնույթ ճնշումները, քարոզչական խմբին Օձուն մտնելն արգելելու փաստը վկայում են այն մասին, որ իշխանությունը պատերազմ է սանձազերծել Օհանյանի գլխավորած դաշինքի դեմ:
Սերժ Սարգսյանը տանել չի կարողանում որևէ ուժի, որն իր վերահսկողությունից դուրս է գործում: Իսկ այս դաշինքը հենց այդպիսին է, և դա է նրա նկատմամբ ատելության պատճառը: Ավելի վաղ Բաղրամյան 26-ն իր լրատվամիջոցներով փորձեց ինչ-որ ստեր տարածել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ պաշտոնավարման շրջանում, իբր, թույլ տված ինչ-ինչ «չարաշահումների» մասին (հետո սկսեցին անորակ վառելիքի մասով «մեղադրական» սլաքն ուղղել նրա դեմ): Բան դուրս չեկավ: Օհանյանը շատ հանգիստ ու վստահ արձագանքեց իր դեմ շրջանառվող փչոցիներին: Հիմա էլ, ահա՛, ցինիկաբար բերման են ենթարկել Սամվել Բաբայանին (մինչ այս իրենց լրատվամիջոցներում գրելով սպասվող որոշման մասին):
ԱԱԾ-ի հաղորդագրությունը հիմնավոր ենթադրությունների առիթ է տալիս, և պատահական չէ, որ սոցիալական ցանցերում այդ գործի վերաբերյալ արձագանքը միանշանակ է՝ «Սարքած գործ է», «Իգլան ասեղ էր, ի՞նչ է, որ ձեռք բերեր, կամ նրա պատվերով ձեռք բերեին»:
Ինչևէ, որքան մոտենում է ընտրության օրը, այնքան իշխանությունը լկտիանում է՝ քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելով կեղտոտ մեթոդներ: Այդպես վարվում է միայն զրոյական կամ չնչին վարկանիշ ունեցող, ժողովրդի կողմից մերժված, անընդունելի իշխանությունը:
Իշխանությունների «Իգլան»

Կիմա Եղիազարյան