Սերժ Սարգսյանը փորձում է վախեցնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներին։ Կրակոցներն ու դանակահարությունները քիչ էին, հիմա էլ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական խոսնակ Արման Բաբաջանյանն իր կայքով ու թերթով շինծու լուրեր է տարածում՝ հող նախապատրաստելով ձերբակալությունների համար։
Արման Բաբաջանյանի մասին շատ է ասվել, չնայած, ինչ էլ դրա մասին ասես՝ քիչ է, բայց ուշադրություն եմ ուզում դարձնել ինքնին երևույթի վրա։ Ուրեմն, Բաբաջանյանի թերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին, այսինքն` Սերժ Սարգսյանին, գրում է, թե, իբր, Սամվել Բաբայանը դաշինքի հետ միասին ծրագրում է «Սասնա ծռեր 2» գործողություն։ Նա չի մանրամասնում, թե դա ինչ գործողություն է՝ մի քանի հոգով նորից ոստիկանական զորանոց են գրավելու, թե ինչ։ Դա էլ կարևոր չի, քանի որ սա սուտ է, և սուտն այդ ունի այլ նպատակ։
Շինծու մեղադրանք ներկայացնելով՝ Արման Բաբաջանյանը մեկ այլ՝ ավելի կարևոր բան է գրում․ ասում է, որ «ունենալով ապացույցներ»՝ իշխանությունները չեն ձերբակալում «մեղավորներին», որ դաշինքի վարկանիշը չբարձրացնեն։ Միաժամանակ, և սա թերևս նյութի միակ իրականությանը համապատասխանող մասն է՝ Բաբաջանյանի թերթը գրում է, որ ԱԱԾ-ն մշակել է ծրագիր՝ դաշինքի ղեկավարներին ընտրություններից հետո ձերբակալելու համար։
Իրականում որևէ ապացույց էլ չկա. սա ամբողջովին սուտ է և ունի մեկ նպատակ՝ հող նախապատրաստել ապագա ձերբակալությունների համար և միաժամանակ նախազգուշացնել, վախեցնել դաշինքին։ Թող Սերժ Սարգսյանը և Արման Բաբաջանյաններն իրենք վախենան, քանի որ այդ ձերբակալությունները կարող են այնպիսի բողոքի ալիք բարձրացնել, որ ոչ Երանոսյանը, ոչ նրա ընտանիքը, ոչ էլ այլ վարձկան մարդասպաններ նրանց չեն փրկի։ Թող Սերժ Սարգսյանն իրեն Պինոչետից, Մուսսոլինիից խելացի կամ ուժեղ չհամարի, ինչ էլ որ ասեն նեղ շրջանակներում Աշոտյանը, Շարմազանովն ու մյուս պնակալեզները։
Իրականում որևէ ապացույց էլ չկա. ամբողջովին սուտ է

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից