Աշխարհ

22.03.2017 11:40


«Ղարաբաղը հայերի գերեզմանն է լինելու» նախադասության հեղինակին հոլանդական դատարանն ազատազրկման է դատապարտել

«Ղարաբաղը հայերի գերեզմանն է լինելու» նախադասության հեղինակին հոլանդական դատարանն ազատազրկման է դատապարտել

Հոլանդիայի Հաագա քաղաքում ապրող ազգությամբ թուրք Իլհան Աշքընը հայերի ու Ղարաբաղի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար դատարանի առաջ է կանգնել: Աշքընը, Հոլանդիայի Ալեմլո քաղաքում Հայոց ցեղասպանության հուշարձան կանգենցնելու դեմ ելույթով հանդես գալով ասել էր. «Ղարաբաղը հայերի գերեզմանն է լինելու»։

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ հոլանդական դատարանն այս արտահայտության համար Աշքընին դատարապատել է 120 ժամ հարկադիր աշխատանքի և 1 ամիս ազատազրկման։ Աշքընը նշել է, որ որոշումը քաղաքական ենթատեքստ ունի, և որ ինքը պատրաստվում է բողոքարկել այն։

Աղբյուրը հշեցնում է՝ Հոլանդիայի իշխանությունների՝ թուրք պաշտոնյաներին իրենց երկրում նախընտրական քարոզարշավ իրականացնելն արգելելուց հետո լարվածություն է առաջացել թուրք-հոլանդական հարաբերություններում։

Հոլանդիայի կառավարությունն իր երկրի տարածքում վայրէջքի թույլտվություն չէր տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Քայային: Արդյունքում՝ չեղարկվել էր Ռոտերդամում Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հավաքը:

Քայան, վայրէջքի իրավունք չստանալուց հետո, ցամաքային ճանապարհով մուտք էր գործել երկիր: Նա ուղևորվել էր դեպի Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան, սակայն ոստիկանությունը կանգնեցրել էր նրան և որպես «անցանկալի անձ»՝ արտաքսել երկրից:

Ներկա դրությամբ՝ Թուրքիայի սահմաններից դուրս հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող շուրջ 2.9 մլն քաղաքացի է բնակվում: Նիդեռլանդները թուրք ընտրողների թվով Եվրոպայում երրորդ երկիրն է: Այստեղ բնակվում է ընտրության իրավունք ունեցող 245.000 Թուրքիայի քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը