Ուկրաինան կարող է արգելել «Եվրատեսիլ-2017»-ի ՀՀ ներկայացուցիչ Արծվիկի մուտքը երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կարող է արգելել «Եվրատեսիլ-2017»–ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանին մուտքը երկիր։
«gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ ՈւԱԾ-ն այժմ փորձում է պարզել, թե արդյոք Արծվիկը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո չի՞ այցելել թերակղզի՝ խախտելով Ուկրաինայի իշխանությունների սահմանած որոշումը:
Նմանատիպ ստուգումներ են իրականացվելու նաև մրցույթի այլ մասնակիցների նկատմամբ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ Արծվիկ Հարությունյանը լինելու է նման ստուգման ենթարկվող առաջին մասնակիցներից մեկը:
Ուկրաինայի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները կարող են Ղրիմ այցելել միայն ուկրաինական իշխանություններից ստացած թույլտվության համաձայն, և պետք է թերակղզի մտնեն Ուկրաինայի տարածքից:
Երգչուհին ու նրա մամուլի քարտուղարը դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը:
Ավելի վաղ ՈւԱԾ-ի ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել էր, որ երկրի պետանվտանգությունը փաստաթուղթ է նախապատրաստել, որով արգելվելու է մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա, քանի որ երգչուհին 2015թ. ելույթ է ունեցել Ղրիմում:

7or.am