«Մեր սպառնալիքներն այսօր ոչ միայն հարևան Ադրբեջանից են, այլ նաև ներսից»
–Մեր սպառնալիքներն այսօր ոչ միայն արտերկրից են և հարևան Ադրբեջանից, այլ նաև ներսից, որն էլ հասցրել է երկիրը այսօրվա ծանր վիճակին,– Մարալիկում բնակիչների հետ հանդիպմանն ասել է«Օհանյան–Րաֆֆի—Օսկանյան» դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
–Ներքին սպառնալիքը կաշառակերությունն է, աղքատությունը, արտագաղթը, տնտեսական լճացումը, անարդարությունը, ստրկամտությունը։ Մենք պետք է կարողանանք սրանք չեզոքացնել։ Այս ընտրություններով այդ հնարավորությունը մեզ բոլորիս ընձեռված է։ Ապրիլի 2–ին վճռվելու է մեր երկրի ապագան հաջորդ տասնամյակների համար։
Եթե այս նոր Սահմանադրությամբ, որը մեզ պարտադրվել է և հատուկ ներմուծվել իշխանության վերարատադրման հնարավորությունը մեծացնելու համար, նրանք իսկապես կարողացան վերարտադրվել, ապա հաջորդ տասնամյակներում մեզ համար շատ ավելի ծանր իրավիճակներ են ստեղծվելու։
Եկեք հենց այս միջոցը, հենց այս գործիքը, որն իրենք հնարել են իրենց վերարտադրման համար, մենք օգտագործենք իրենց դեմ՝ «ոչ» ասենք իշխանություններին և իշխանափոխություն իրականացնենք։

7or.am