«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրապարակային առաջարկությունը ընդդիմադիր ուժերին՝ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու պատրաստականության մասին կարելի է գնահատել որպես աննախադեպ քաղաքական թեստ, ինչով պարզորոշ կդառնա, թե ընտրապայքարի մասնակից որ ուժերն են իրենց ցանկություններում և մտադրություններում անկեղծ:
Ընտրական քարոզչական մարաթոնի ավարտին մնացել է 10 օր և մինչ այս ընդդիմադիր ուժերը ամենուր՝ մարզերում թե տանիքների վրա, զբոսայգիներում թե ավտոբուսներում, հեռուստաեթերում թե սոցիալական ցանցերում պնդում են, որ իրենց նպատակը իշխանափոխության հասնելն է, թե իրենց ցանկությունը ՀՀԿ-ի քաղաքական և տնտեսական մենաշնորհի վերացումն է: Եթե, իրոք, դա է ընդդիմադիր ուժերի նպատակը, ապա դաշինքը ճիշտ ժամանակին է հանդես գալիս նման առաջարկով, հայտարարելով. «ԻրպատրաստականություննէհայտնումՀայաստանիՀանրապետությանԱզգայինԺողովընտրվելուցհետոայլընդդիմադիրքաղաքականուժերիհետմիասնաբարձեւավորելԱզգայինհամաձայնությանկոալիցիոնիշխանություն՝բացառելովդրանումՀՀԿ–իներգրավվումը, որիկապակցությամբմիասնաբարքննարկելեւստորագրելհամապատասխանհուշագիր»:
Հետընտրական փուլում նման հուշագրի մասին խոսելն իմաստ չունի: Այդպիսի հուշագրի ստորագրման պահը հիմա է և, եթե ընդդիմադիր ուժերն ընդունում են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջարկը, ապա դրանով արդեն հիմիկվանից իշխող ուժին թողնում են իր «հպարտ միայնության մեջ»: Այն է՝ ՀՀԿ-ն և նրա ղեկավարը հայտնվում են քաղաքական մեկուսացման մեջ, ինչը հոգեբանական մեծ հարված կարող է լինել վերարտադրվելու հստակ ծրագիր ունեցող իշխանության համար:
Անկախ հանգամանքից, որ ՀՀԿ–ն ունի շատ փող ու լծակներ, եթե ընդդիմադիր ուժերը մինչ ապրիլի 2-ը Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն ձևավորելու մասին հուշագիր են ստորագրում, ապա դրանով իշխող ուժին և հատկապես Սերժ Սարգսյանին զրկում են հետընտրական փուլում ընդդիմադիրների հետ «բազարներ» անելու հնարավորությունից, ինչի մեծ վարպետն է ՀՀԿ ղեկավարը:
Հուշագիր ստորագրելուց հետո ընդդիմադիր ուժերը, հետընտրական փուլում «թքածը լիզելու» քայլին չեն դիմի, եթե իսկապես իշխանափոխության են ձգտում: Ավաղ, առայժմ դաշինքի առաջարկին որոշ ընդդիմադիր ուժերի արձագանքը լղոզված ու խուսափողական է (հարակից «ալիբիներով» համեմված): «Խելքի գալու» համար սակայն դեռ ուշ չէ: Բայց եթե շարունակելու են պահպանել նույն կեցվածքը՝ «դեռ վաղ է այդ մասին խոսելը, թող մնա հետո» տիպի արձագանքներով, այն է՝ երկու լարի վրա խաղալու «մարտավարությունը», հետևություններ անելու անշնորհակալ գործը կթողնենք ժողովրդին:
Քաղաքական դաշտի թեստը
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրապարակային առաջարկությունը ընդդիմադիր ուժերին՝ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու պատրաստականության մասին կարելի է գնահատել որպես աննախադեպ քաղաքական թեստ, ինչով պարզորոշ կդառնա, թե ընտրապայքարի մասնակից որ ուժերն են իրենց ցանկություններում և մտադրություններում անկեղծ:
Ընտրական քարոզչական մարաթոնի ավարտին մնացել է 10 օր և մինչ այս ընդդիմադիր ուժերը ամենուր՝ մարզերում թե տանիքների վրա, զբոսայգիներում թե ավտոբուսներում, հեռուստաեթերում թե սոցիալական ցանցերում պնդում են, որ իրենց նպատակը իշխանափոխության հասնելն է, թե իրենց ցանկությունը ՀՀԿ-ի քաղաքական և տնտեսական մենաշնորհի վերացումն է: Եթե, իրոք, դա է ընդդիմադիր ուժերի նպատակը, ապա դաշինքը ճիշտ ժամանակին է հանդես գալիս նման առաջարկով, հայտարարելով. «Իր պատրաստականությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ–ի ներգրավվումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր»:
Հետընտրական փուլում նման հուշագրի մասին խոսելն իմաստ չունի: Այդպիսի հուշագրի ստորագրման պահը հիմա է և, եթե ընդդիմադիր ուժերն ընդունում են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջարկը, ապա դրանով արդեն հիմիկվանից իշխող ուժին թողնում են իր «հպարտ միայնության մեջ»: Այն է՝ ՀՀԿ-ն և նրա ղեկավարը հայտնվում են քաղաքական մեկուսացման մեջ, ինչը հոգեբանական մեծ հարված կարող է լինել վերարտադրվելու հստակ ծրագիր ունեցող իշխանության համար:
Անկախ հանգամանքից, որ ՀՀԿ–ն ունի շատ փող ու լծակներ, եթե ընդդիմադիր ուժերը մինչ ապրիլի 2-ը Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն ձևավորելու մասին հուշագիր են ստորագրում, ապա դրանով իշխող ուժին և հատկապես Սերժ Սարգսյանին զրկում են հետընտրական փուլում ընդդիմադիրների հետ «բազարներ» անելու հնարավորությունից, ինչի մեծ վարպետն է ՀՀԿ ղեկավարը:
Հուշագիր ստորագրելուց հետո ընդդիմադիր ուժերը, հետընտրական փուլում «թքածը լիզելու» քայլին չեն դիմի, եթե իսկապես իշխանափոխության են ձգտում: Ավաղ, առայժմ դաշինքի առաջարկին որոշ ընդդիմադիր ուժերի արձագանքը լղոզված ու խուսափողական է (հարակից «ալիբիներով» համեմված): «Խելքի գալու» համար սակայն դեռ ուշ չէ: Բայց եթե շարունակելու են պահպանել նույն կեցվածքը՝ «դեռ վաղ է այդ մասին խոսելը, թող մնա հետո» տիպի արձագանքներով, այն է՝ երկու լարի վրա խաղալու «մարտավարությունը», հետևություններ անելու անշնորհակալ գործը կթողնենք ժողովրդին:
Կիմա Եղիազարյան