Ռուսաստանը Թուրքիայում գյուղմթերքներ արտադրող ընկերություն կհիմնի
Ռուսաստանը մտադիր է Թուրքիայում հիմնել գյուղատնտեսական ընկերություն: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler.com»–ին հղումվ։
Ռուսական կողմը պատրաստվում է Թուրքիայում զբաղվել տարբեր մշակաբույսերի, մասնավորապես՝ լոլիկի և վարունգի մշակությամբ:
Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանն այս ծրագրի մասին տեղեկացրել է տեխնիկական հարցերով երկկողմ հանդիպումների ժամանակ: Թուրքիայում ստեղծվելիք գյուղատնտեսական ընկերությունը տեղական արտադրողներից կգնի այն գյուղատնտեսական ապրանքները, որոնց արտադրությամբ ինքը չի զբաղվի, և կարտահանի Ռուսաստան:
Աղբյուրը նկատում է՝ այդպիսով Ռուսաստանը կկարողանա, Թուրքիայից գյուղմթերք ներմուծելիս, շրջանցել միջանկյալ օղակները և ձեռք բերել իր համար ավելի մատչելի գներով: