«ԱԳՆ մնացած մեր բոլոր դիվանագետները երանությամբ են հիշում Օսկանյանի ժամանակները»
«Երկիր մեդիայով» նայում էի Վարդան Օսկանյանի հարցազրույցը: Չեմ ուզում անդրադառնալ մեծ հարցերին: Դա «Ֆեյսբուքում» քննարկելիք չէ: Բայց մի կարևոր մանրամասնի եմ ուզում անդրադառնալ, որը բնավ էլ մանրունք չէ: Դա Օսկանյանի զուսպ ու հարգալից վերաբերմունքն էր իր ենթակաների նկատմամբ՝ փոխնախարարից մինչև հավաքարար, և արտգործնախարարությունում ստեղծած բարյացկամ գործնական մթնոլորտը: Այդ մթնոլորտը թույլ էր տալիս ազատորեն քննարկել քաղաքական հարցեր և առաջարկներով հանդես գալ: Հիմա ԱԳՆ մնացած մեր բոլոր դիվանագետները, երանությամբ են հիշում Օսկանյանի ժամանակները, երբ կար հայրենանվեր աշխատանք և աշխատանքից բավարարության զգացում:
Երբեմն մանրուքներն ավելի են բնութագրում մարդուն, քան մեծ մեծ կարգախոսները:

Արա Պապյանի ֆեյսբուքյան էջից