Լրահոս

13.01.2010 12:33

Տիգրան Կարապետյան. «Ես կարծում եմ՝ Ազգային ժողովը կվավերացնի արձանագրությունները»

-Ինձ համար դա անընդունելի է։ Փաստորեն այդ որոշումը հնարավորություն է տալիս այսօր արդեն այդ արձանագրությունների խնդիրը դնել Ազգային ժողովի վավերացմանը, փաստորեն լեգիտիմացնում է այն արձանագրությունները, որին ես ասում եմ՝ ոչ։ Պարզ է, որ ես բացասական եմ վերաբերվում որոշմանը,- գնահատելով հունվարի 12-ի ՍԴ որոշումը, ըստ որի հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

Այդուհանդերձ նա նշել է, որ նման որոշում կանխատեսում էր, քանի որ սփյուռք նախագահի կատարած այցի պատվիրակության մեջ կար նաև Գագիկ Հարությունյանը. «Եթե արձանագրությունները հակասահմանադրական լինեին, նա կասեր»։  Նա նշել է նաև, որ այսօրվա Ազգային ժողովն այնպիսին է, որ վերնախավն ինչ ասի, այն էլ կանի. «Դրանք այն ներկայացուցիչները չեն ժողովրդի, որոնք կարող են այլընտրանք լինել իշխանությանը, իրենք կցորդ են։ Ես կարծում եմ՝ Ազգային ժողովը կվավերացնի արձանագրությունները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։