2–րդ տարին շարունակ Տոկիոյում սակուրան սովորականից շուտ է ծաղկել
Ճապոնիայում սակուրայի առաջին ծաղիկները հայտնվել են արևելյան տեսակի հատուկ «հսկվող» բալենու վրա, որը գտնվում է Տոկիոյում՝ սինտոյական Յասուկունի տաճարում, ինչը նշանակում է երկրում սակուրայի ծաղկման սեզոնի բացում։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
Նշվում է, որ այս տարի վերջին 9 տարիների ընթացքում առաջին անգամ սակուրան մայրաքաղաքում ծաղկել է ավելի շուտ, քան հարավային շրջաններում։ Օդերևութաբանների վիճակագրության տվյալներով՝ Տոկիոյում դա տեղի է ունեցել սովորականից 5 օր շուտ։
Այդ բալենու ամբողջական ծաղկման ժամանակը մարտի վերջն է և ապրիլի սկիզբը։ Այդ օրերին հազարավոր մարդիկ այցելում են երկրի բոլոր այգիները և կազմակերպում զանգվածային պիկնիկներ ծառերի տակ։
Անցյալ տարի Տոկիոյում սակուրայի ծաղկման շրջանը կրկին սովորականից 5 օր շուտ էր սկսվել։

7or.am