Նորմալ երկրներում ազատ վիզային ռեժիմ են հաստատում քաղաքակիրթ պետությունների հետ պայմանագրեր ստորագրելով: Իսկ մեզանում ՀՀԿ-ական համայնքապետերն առաջնորդվում են «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքով ու ընդդիմադիր դաշինքին իրենց գյուղեր «մուտքի վիզա» չեն տալիս, տալու դեպքում էլ համակիրների դեմ զինված բանդա են հանում:
Եվրամիությունը 7 միլիոն եվրո սրա՞ համար է տվել, որ նախընտրական փուլում իշխող ուժը երկրի տարածքները վերածի սեփական բոստանի ու ընդդիմադիրների քարոզչության համար խիստ վիզային ռեժիմ սահմանի: Փոխարենը ԵՄ-ի 7 միլիոնով կարող է սեփական քարոզները կարդալ «լեփ-լեցուն» դահլիճներում, որտեղ ակնհայտ է, թե ինչ մեթոդներով է մարդկանց բերման ենթարկել:
ՀՀԿ-ն և նրա ղեկավարը ԵՄ-ի 7 միլիոնանոց քեշ փողը որպես «նվիրատվություն» են ընդունել բացառապես իրենց հասցեագրված ու նրանց գյուղապետերը կարող են իրենց «որսաշների» միջոցով մեքենան քշել ու փակել Օձուն մտնող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզչական խմբի ճանապարհը: Լպիրշաբար փակել ընտրապայքարի մասնակից դաշինքի ճանապարհը:
ՀՀԿ-ն ԵՄ-ի 7 միլիոնը յուրովի է օգտագործում. նրա համար ընտրարշավում արձանագրված բազմաթիվ արյունալի միջադեպերը «քաղաքական բնույթի» չեն, բոլոր դեպքերում նույն երգն է երգում՝ «միջանձնային են»: Կարծում է, այդ 7 միլիոնը ԵՄ-ն տվել է, որ, ինչպես անցած տարիներին, հիմա էլ ընտրական գործընթացը պետք է դիտարկել միայնումիայն «քաղաքացիական»-ի շրջանակներում:
Ընտրություններն էլ են փորձում քաղաքականից վերածել քաղաքացիական բնույթի միջոցառման: Շուտով, երևի, Բ26-ի «կենդանի պատի» բեմադրությունն էլ կտեսնենք: Այսպես են «փոխում աշխարհը»:
Հետաքրքիր է՝ ԵՄ-ն գոնե հետևո՞ւմ է, թե իշխող ուժի ղեկավարն ինչ «շրջանակային» բովանդակությամբ է ջանում «փոխել աշխարհը»:
7 միլիոն եվրոն և «լավ ընտրությունները»

Կիմա Եղիազարյան