Լրահոս

20.03.2017 13:24


Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի փոխվարչապետի պաշտոնից

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի փոխվարչապետի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 20-ին, ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից:

Աղաբեկյանը փոխվարչապետ էր նշանակվել 2012 թ. սեպտեմբերին:

Այս խորագրի վերջին նյութերը