Լրահոս

13.01.2010 12:24


Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:Այցի շրջանակներում նախատեսվում են նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձնանց հետ, որոնց հետ կքննարկվեն հայ-ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ինչպես  արդեն տեղեկացրել էինք, Մոսկվայում է գտնվում նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այստեղ տեղին է հիշել Աբդուլա Գյուլի խոսքերը, ով նշել էր, թե Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում վարում են անաղմուկ բայց շատ ակտիվ քաղաքականություն։

Այս խորագրի վերջին նյութերը